ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Բժիշկ-նյարդաբան, մանուալ թերապևտ Պավել Կոկոտովը Sputnikռադիոկայանի հետ զրույցում նշել է, թե ինչի վրա չի կարելի քնել մշտապես։
Մասնագետը բացատրել է, որ բացովի մահճակալների կամ փչովի ներքնակների վրա կարելի է քնել միայն կարճ ժամանակ։ Ամենօրյա օգտագործման համար դրանք հարմար չեն, քանի որ մարդն անհրաժեշտ օրթոպեդիկ էֆեկտը չի ստանում։
Սովորական ներքնակները մշակվում են այնպես, որ մարմնի ծանրության տակ տարբեր հատվածներում տարբեր կերպ ձևափոխվեն։
«Փչովի ներքնակի և սովորական բացովի մահճակալի դեպքում մենք ցանցաճոճի էֆեկտ ենք ստանում, երբ ոտքերը վերևում են, գլուխը վերևում է, իսկ գոտկատեղն ու մարմինը հայտնվում են ներքևում։
Նյարդաբանը նախազգուշացրել է, որ քնած ժամանակ մարմնի սխալ դիրքը նպաստում է մկանային սպազմերի և ողնաշարի հիվանդությունների ի հայտ գալուն։ Բացի այդ, քնի խանգարումերի պատճառով կարող են տագնապային և հորմոնալ խանգարումներ առաջանալ։