ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է Ֆրանսիայի ամենատարեց բնակիչը` 112-ամյա Ժյուլ Թեոբալդը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով France-Antilles-ին։
Թեոբալդն ապրում էր Ֆոր-դե-Ֆրանս քաղաքում։ Նա 2019-ին էր համարվել Ֆրանսիայի ամենատարեց բնակիչը այն բանից հետո, երբ 111-ամյա տարիքում մահացել էր տեղի բնակիչներից մեկը` Ռոժե Օվենը։
Տարեցների հարցերով լիազոր Ֆոր դե Ֆրանս Պոլին Դոնդոնը հայտարարել է` Թեոբալդի վախճանով կորցնում են քաղաքի «ժառանգության մի մասը»:
Նշվում է, որ Թեոբալդը նախկինում ձկնորս է եղել, ընտանիքի անդամները նրան «շնաձուկ» են անվանել։ Ըստ գրանցված տվյալների` տղամարդը ծնվել է 1909 թվականի ապրիլի 17-ին, սակայն գոյություն ունի մեկ այլ վարկած, ըստ որի` նա ծնվել է դրանից երկու տարի առաջ։