Գործարար Խաչատուր Սուքիասյանի տանը հրդեհ է բռնկվել

Տեղում ԱԻՆ-ի երկու մարտական հաշվարկ է աշխատում։ Հրդեհի պատճառը անհայտ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik․ Հրդեհ է բռնկվել գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Երևանի Զավարյան փողոցում գտնվող տանը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Դիլիջանի ոլորաններում մեքենաների բախման հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ կան

Հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 12։25-ի սահմաններում։ ԱԻՆ-ի երկու մարտական հաշվարկ է աշխատում տեղում։ Հրդեհի պատճառն անհայտ է։ Ըստ աղբյուրի՝ տուժածներ չկան։

Խաչատուր Սուքիասյանը խոշոր գործարար է, նրան են պատկանում «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ն և «Հայէկոնոմբանկը»։ Նա երեք անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է անկուսակցական, 2008-ի նախագահական ընտրություններին սատարել է Լևոն Տեր-Պետրոսյանին։

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում հրդեհ է բռնկվել․ մարդկանց տարհանել են