ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է` պետք է տեղում աշխատատեղեր ստեղծվեն այն մարդկանց համար, որոնք ԵԱՏՄ երկրներ ու հատկապես Ռուսաստան արտագնա աշխատանքի էին մեկնում, սակայն կորոնավիրուսի հետևանքով այս տարի մնացել են Հայաստանում։ Փաշինյանը նման կարծիք հայտնեց պարետատան նիստից հետո` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկվել է կանոնավոր չվերթերի վերսկսման հարցը։
«Հայաստան–Ռուսաստան կանոնավոր չվերթերի վերսկսումը կախված է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում տիրող հակահամաճարակային իրավիճակից։ Մեր հիմնական պլանն այն է, որ մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել այստեղ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հայրենիքում աշխատել»,–ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 100–ից ավելի նախագիծեր պետք է իրականացվեն կապիտալ շինարարության ոլորտում, և դրանց մի մասի առնչությամբ արդեն իսկ մրցույթները տեղի են ունենում։ Վարչապետը հույս հայտնեց, որ կկարողանան իրենց նպատակն իրականացնել։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը հայտնել էր, որ 111 կրթական, մշակութային օբյեկտների կառուցման աշխատանքներ են տարվում։
Հոսպիտալացման համար տանը սպասող քաղաքացի այս պահին չկա. Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց
Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքներում ներգրավված են լինելու այն մարդիկ, որոնք պետք է այս սեզոնին արտագնա աշխատանքի մեկնեին, բայց կորոնավիրուսի հետևանքով չեն կարողացել։