Մայր աթոռը 26 մլն դրամի բժշկական պարագաներ է հանձնել ՀՀ առողջապահության նախարարությանը

Մայր աթոռի միջոցներով և թեմերից ստացված նվիրաբերությունների շնորհիվ ձեռք բերված բժշկական պարագաները ներառել են թոքերի օդափոխության երկու սարք, անեսթեզիոլոգիական համակարգ, հակապառկելախոցային ներքնակներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է նվիրատվություններ ստանալ համաճարակային իրավիճակի հետևանքով դժվարին պայմաններում հայտնված քաղաքացիներին աջակցելու նպատակով։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից փոխանցվել է ևս հիսուն հազար ԱՄՆ դոլար։ Կանադայի հայոց թեմը փոխանցել է քսանհինգ հազար ԱՄՆ դոլար։

Նմուշառում տանը. կորոնավիրուսի ախտորոշման համար ո՞ւմ են այցելում բժիշկները

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով իրականացվող առողջապահական ծրագրերի շրջանակներում ապրիլի 30-ին, Մայր աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի, Մայր աթոռի «Իզմիրլյան» Բ/Կ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ 26 միլիոն 500 հազար ՀՀ դրամ արժողությամբ բժշկական պարագաների հանձնումը ՀՀ առողջապահության նախարարությանը։ Մայր աթոռի միջոցներով և թեմերից ստացված նվիրաբերությունների շնորհիվ ձեռք բերված բժշկական պարագաները ներառում էին թոքերի օդափոխության երկու սարք, անեսթեզիոլոգիական համակարգ, հակապառկելախոցային ներքնակներ և այլ անհրաժեշտ պարագաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Հայացք հիվանդանոցից»․ ինչպե՞ս են բուժվում կորոնավիրուսով հիվանդ պացիենտները․ տեսանյութ

Այս աշխատանքները շարունակվելու են առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում:

Մեկ օրում` 82 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 2148–ի