https://arm.sputniknews.ru/20200501/mayr-atory-26-mln-drami-bjshkakan-paraganer-e-handznel-hh-aroxjapahutyan-naxararutyany-22912483.html
Մայր աթոռը 26 մլն դրամի բժշկական պարագաներ է հանձնել ՀՀ առողջապահության նախարարությանը
Մայր աթոռը 26 մլն դրամի բժշկական պարագաներ է հանձնել ՀՀ առողջապահության նախարարությանը
Sputnik Արմենիա
Մայր աթոռի միջոցներով և թեմերից ստացված նվիրաբերությունների շնորհիվ ձեռք բերված բժշկական պարագաները ներառել են թոքերի օդափոխության երկու սարք... 01.05.2020, Sputnik Արմենիա
2020-05-01T16:58+0400
2020-05-01T16:58+0400
2020-05-01T17:00+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92824566_0:374:1200:1049_1920x0_80_0_0_fe796a4dbd18d5c57a15694e32a27021.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92824566_0:261:1200:1161_1920x0_80_0_0_8f552ee3c6ee0d63e0166bdedc031a1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հհ առողջապահության նախարարություն
հասարակություն , հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հհ առողջապահության նախարարություն
Մայր աթոռը 26 մլն դրամի բժշկական պարագաներ է հանձնել ՀՀ առողջապահության նախարարությանը
16:58 01.05.2020 (Թարմացված է: 17:00 01.05.2020) Մայր աթոռի միջոցներով և թեմերից ստացված նվիրաբերությունների շնորհիվ ձեռք բերված բժշկական պարագաները ներառել են թոքերի օդափոխության երկու սարք, անեսթեզիոլոգիական համակարգ, հակապառկելախոցային ներքնակներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է նվիրատվություններ ստանալ համաճարակային իրավիճակի հետևանքով դժվարին պայմաններում հայտնված քաղաքացիներին աջակցելու նպատակով։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից փոխանցվել է ևս հիսուն հազար ԱՄՆ դոլար։ Կանադայի հայոց թեմը փոխանցել է քսանհինգ հազար ԱՄՆ դոլար։
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով իրականացվող առողջապահական ծրագրերի շրջանակներում ապրիլի 30-ին, Մայր աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի, Մայր աթոռի «Իզմիրլյան» Բ/Կ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ 26 միլիոն 500 հազար ՀՀ դրամ արժողությամբ բժշկական պարագաների հանձնումը ՀՀ առողջապահության նախարարությանը։ Մայր աթոռի միջոցներով և թեմերից ստացված նվիրաբերությունների շնորհիվ ձեռք բերված բժշկական պարագաները ներառում էին թոքերի օդափոխության երկու սարք, անեսթեզիոլոգիական համակարգ, հակապառկելախոցային ներքնակներ և այլ անհրաժեշտ պարագաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Հայացք հիվանդանոցից»․ ինչպե՞ս են բուժվում կորոնավիրուսով հիվանդ պացիենտները․ տեսանյութ
Այս աշխատանքները շարունակվելու են առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում:
Մեկ օրում` 82 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 2148–ի