2020 թվականը հայտարարվեց ջրասակավ տարի. հորդ անձրևները չշտկեցին ձմեռվա սխալը

Министр окружающей среды Эрик Григорян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн
Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ նախագծի ընդունումն այս պահին ուղղված է առավելապես ամռան սեզոնին հնարավոր ռիսկերի կառավարմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին» որոշում կայացրեց: Նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Здание завода Арарат цемент
Ողջաբերդում թաղված խորհրդային թունաքիմիկատները կարող են ոչնչացվել ցեմենտի գործարաններում

«Որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել Հիդրոօդերևութաբանության ծառայության վերլուծության արդյունքները, 2019-20 ձմռան ու նախաձմեռային շրջանում տեղումների սակավությունն ու ջերմաստիճանը»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է 2020 թ-ի գարնանը կանխատեսվող տեղումների ծավալին, Գրիգորյանը չհերքեց, որ այդ շրջանի համար կանխատեսվել է նորմայից բարձր տեղումների քանակ, բայց նաև նշեց, որ անձրևները բավարար չեն ջրային ռեսուրսները համալրելու համար:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարտավորվել է 70 հա անտառ տնկել

«Տեղումների մեծ մասը հնարավոր է` վարարումների, հեղեղումների տեսքով շատ արագ դուրս գա և չօգտագործվի: Իսկ հոսքի վրա հիմնականում ազդում է ձնածածկույթը, որը շատ փոքր է եղել»,- ասաց Գրիգորյանը:

Նախարարը հայտնեց, որ նախագծի ընդունումն այս պահին ուղղված է առավելապես ամռան սեզոնին հնարավոր ռիսկերի կառավարմանը:

Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ է ջրասակավության մասին որոշում ընդունում 2019թ-ին ջրային օրենսգրքում իրականացված համապատասխան փոփոխությունից հետո:

Սևանի սիգը պետք է թանկացնել, արտահանումը` արգելել