Թուրքիայի 107-ամյա քաղաքացին կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը

Չնայած տարիքին` 107-ամյա կինն ամեն առավոտ մեկ գավաթ սուրճ է խմում, նախաճաշին կարագ ու մեղր է ուտում, ոչ մի վիրահատության չի ենթարկվել և անթերի հիշողություն ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Թուրքիայի 107-ամյա քաղաքացին՝ Հավահան Կարադենիզ անունով կինն աշխարհում ամենատարեցներից մեկն է, ում հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը: Anadolu գործակալությունը հայտնում է, որ տարեց կինն ընդամենը 1 շաբաթում բուժվել է իր իմունիտետի շնորհիվ:

Նա Ստամբուլի հիվանդանոց է ընդունվել հազով ու բարձր ջերմությամբ: Ավելի ուշ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել:

Բայց մեկ շաբաթ անց տարեց կինը դուրս է գրվել հիվանդանոցից ու այժմ տանն է՝ 14-օրյա մեկուսացման մեջ:

​Նրա հետ նույն տանը մեկուսացած է նաև թոռնուհին, որը խնամում է տատիկին՝ պահպանելով վարակի կանխարգելման միջոցներն ու սոցիալական հեռավորությունը: Չնայած իր տարիքին` 107-ամյա Կարադենիզն ամեն առավոտ մեկ գավաթ սուրճ է խմում, նախաճաշին կարագ, մեղր է ուտում ու կաթ խմում։ Նաև սիրում է խաշած ցորեն ուտել յոգուրտով:

Ինչպես տարբերել կորոնավիրուսը սովորական գրիպից

Տարեց կնոջ արյան մեջ շաքարի ու խոլեստերինի քանակը նորմայի սահմաններում է, քաղցրի պակասը հագեցնում է միայն մրգերով: Կնոջը երբեք չեն վիրահատել, և նա անթերի հիշողություն ունի:

Կորոնավիրուսով վարակված քանի՞ մարդ կա աշխարհում. նոր տվյալներ

Տարեց կինն ունի 4 երեխա, 11 թոռ և 15 ծոռ: Թոռներից մեկը շուտով պապիկ է դառնալու:

Հղիներ, ձեզ Աստված է պաշտպանում. ՌԴ գլխավոր մանկաբարձ Լեյլա Ադամյանը` կորոնավիրուսի մասին