Երևանի Իսակովի պողոտայում երթևեկության փոփոխություն կլինի. լուսանկար

Փոփոխությունից հետո 200 մետր հատվածում երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 60կմ/ժ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով

Փոփոխության արդյունքում նշված հատվածում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և Իսակովի պողոտայի տվյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության և առկա հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Վարորդների նոր բունտ Հայաստանում. գազի դիմաց սկսել են ավելի շատ վճարել. «Ժողովուրդ»

Միաժամանակ Իսակովի պողոտայի` Էջմիածին քաղաքի ուղղության երթևեկելի մասի 3-րդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հետադարձ կատարելու համար, ինչպես նաև լուսացույցային օբյեկտի 200 մետր հատվածում՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 60կմ/ժ:

Երևանի Իսակովի պողոտայում երթևեկության փոփոխություն կլինի. լուսանկար

Երբ փողոցը հատում են սխալ տեղով. ՀՀ քաղաքացիները` օրինախախտ հետիոտների մասին. տեսանյութ