00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով

© Sputnik / Asatur YesayantsЧас пик на улице Агатангегоса
Час пик на улице Агатангегоса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարգազանց վարորդներն 2020 թ–ին կզրկվեն միավորներից։ Վարորդական իրավունքը կորցնողները ստիպված կլինեն նոր քննություն հանձնել վարորդական իրավունքը վերականգնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ–ն այսօրվա նիստում միաձայն (102 կողմ) հաստատեց Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքների` ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը։

Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Վարորդների նոր բունտ Հայաստանում. գազի դիմաց սկսել են ավելի շատ վճարել. «Ժողովուրդ»

ՀՀ քրեական օրենսգրքում, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները ՃԵԿ խախտում անող վարորդներին պատժելու նոր մեխանիզմ են սահմանում, այսպես կոչված` բալային համակարգ։

Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում

Նոր իրավակարգավորումներով վարորդին վարորդական իրավունք ստանալու պահին տրվելու է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում այդ միավորները նվազելու են 0.5-4 միավորի չափով` կախված խախտման տեսակից ու ծանրությունից։

Օмбудсмен России Татьяна Москалькова на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ վարորդները քննությո՞ւն կհանձնեն Ռուսաստանում. մեկնաբանում է Ռուսաստանի օմբուդսմանը

Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվի, նա 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

Ընդ որում` վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդներին իրավունք է տրվելու մինչև ժամկետի լրանալը տեսական քննություն հանձնել ու ավելի շուտ վերականգնել կորցրած իրավունքը։

Միաժամանակ նոր օրինագծերով նվազելու են տուգանքների չափերը։

Օրինակ` անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ տուգանք, փոխարենը` անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4–ը։ Իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։

Ուժեղացված ծառայություն Երևանում․ «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ - Sputnik Արմենիա
Երևանում «Գազելների» վարորդների մոտից դանակներ են հայտնաբերվել. տեսանյութ

Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի հենց առաջին խախտման դեպքում։

Միավորների հաշվարկը համապատասխանեցվել է այսօր գործող տուգանքների չափերին։

Այսպես` 5000 տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալ։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ–ով գերազանցելը որի համար գործող օրենքով նախատեսված է 100 000 դրամ տուգանք։ Իսկ 4 միավոր հանվելու է սահմանված արագությունը 51-80 կմ/ժամ–ով գերազանցելու և անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։

Խցանումները կնվազե՞ն. նոր նախագծով վարորդը կտուգանվի, եթե վթարված մեքենան չհանի ճանապարհից

Ընդունված նոր օրենքների մի մասը գործելու է հունվարի 1-ից, մյուսները` սեպտեմբերի 1-ից։

Այսպես` տուգանային միավորների համակարգը տեսա և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար կգործի 2020թ–ի հունվարի 1-ից, ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար` սեպտեմբերի 1-ից։

Վարորդների նոր բունտ Հայաստանում. գազի դիմաց սկսել են ավելի շատ վճարել. «Ժողովուրդ»

Լրահոս
0