«Ամենասպասված ու մեծ նվերն ինձ ու ընտանիքիս». Դիանա Շատվերյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի դիզայները որոշել է բոլորին պատմել իր ուրախությունը, հրապարակելով գեղեցիկ կարգավիճակի լուսանկար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանը սպասում է իր երկրորդ բալիկին։ Ոճաբանն առաջին անգամ լուսանկար է հրապարակել սոցցանցային իր էջերում և նշել, որ 2019 թվականն իր համար անակնկալների տարի եղավ։ 

Զուռնան ստիպեց ռուսաստանցի ոճաբանին պարել Երևանի կենտրոնում. տեսանյութ

«2019 թվականին ամենասպասված ու մեծ նվերն ինձ ու իմ ընտանիքին»,–գրել  է Դիանան:

Նշենք, որ վերջին շրջանում լուրեր տարածվեցին, որ ոճաբանը հղի է։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Դիանան երեկույթներին և շոուբիզնեսյան տարբեր իրադարձություններին այցելելու համար ընտրում էր լայն հագուստ։ Ոճաբանը, սակայն, ասել էր, որ  ընտանիքի երկրորդ համալրման մասին դեռ մեկնաբանություն տալ չի ցանկանում։ 

Հոլիվուդյան աստղը հայ ոճաբանի ստեղծած կերպարով ցնցել է բոլորին Emmy–ի ժամանակ. լուսանկար

Հիշեցնենք` Դիանան և ամուսինը՝ Հայկ Մովսիսյանը, մեկ դուստր ունեն։ Նրանց առաջնեկը` Վիվիենը, 7 տարեկան է։