Ձորաղբյուրում տղամարդը խանութի տանիքում հոսանքահարվել է և մահացել

Ըստ տեղեկությունների` տղամարդը ընտանիքից բաժանված էր և ապրում էր Ձորաղբյուր գյուղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Քիչ առաջ դժբախտ  դեպք է տեղի ունեցել Ձորաղբյուր գյուղում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղի Անտառային թաղամասում գտնվող շինանյութի խանութի տանիքին հոսանքահարվել և տեղում մահացել է շինանյութի խանութում որպես բանվոր աշխատող տղամարդը։

Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել Երևանի կենտրոնում. ո՞րն էր պատճառը

Նա մոտ 60 տարեկան էր։ Ըստ գյուղում շրջանառվող խոսակցությունների` տղամարդը ընտանիքից բաժանված էր և  ապրում էր Ձորաղբյուրում։ Նա իր օրվա ապրուստը  վաստակում էր շինանյութի խանութում աշխատելով։

Հերթեր և գողություններ. իրականում ի՞նչ է տեղի ունենում Գյումրու մաքսատանը

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, որոնք պարզում են դեպքի մանրամասները։