ՌԱԴԻՈ

Ղասաբօղլյան. «Մեր պատանիները Bsports-ի ակադեմիայում կկատարելագործեն իրենց վարպետությունը»

Երկար բանակցություններից հետո հաջողվել է համաձայնության գալ և «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբար գործարկել նաև Հայաստանում:
Sputnik
Ղասաբօղլյան. «Մեր պատանիները Bsports-ի ակադեմիայում կկատարելագործեն իրենց վարպետությունը»

«Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ, պորտուգալական «Bsports» ակադեմիայի հայկական պատվիրակության ղեկավար Լևոն Ղասաբօղլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» զարգացման ճամբարի նախագիծը, որը կյանքի կկոչվի նոյեմբերին: 

Բակային ֆուտբոլի մրցաշար Երևանում. ինչ է սպասում ամենաաշխույժ աղջիկների և տղաների թիմերին

«Արարատի» երկրպագուները պահանջում են պատժել «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին

Ղասաբօղլյանի փոխանցմամբ՝ ծնողներից շատերը տեղեկացել են, որ Ղազախստանում եղել է նմանատիպ ճամբար, որն ունեցել է հաջողություն, քանզի այն գլխավորում էր «Բարսելոնա» գրանդ ակումբում երկար տարիներ աշխատած մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուներից մեկը՝ Պեդրու Լեյտիսը: Նա երկար ժամանակ աշխատել է նաև «Յուվենտուսի» մանկապատանեկան դպրոցում և այժմ Bsports-ի գործադիր տնօրենն ու գլխավոր մարզիչն է: 

Bsports-ը տաղանդներ է փնտրում Հայաստանում. «թիրախում» պատանի ֆուտբոլիստներն են

«Իմ համագործակցությունն անմիջապես նրա հետ է: Տպավորված եմ նրա պրոֆեսիոնալիզմով: Երկար բանակցություններից հետո մեզ հաջողվեց նախագծի համահեղինակների հետ գալ համաձայնության և նման ճամբար գործարկել նաև Հայաստանում: Առավել աչքի ընկած երկու պատանի մեկ ամսով կմեկնեն Պորտուգալիա և Bsports-ի ակադեմիայում կկատարելագործեն իրենց վարպետությունը»,- նշում է Ղասաբօղլյանը:

Հայկական պատվիրակության ղեկավարը հույս ունի, որ հայ պատանիների առջև հետագայում կբացվեն նոր հեռանկարներ: