Սարսափելի դեպք Շիրակում. հայրը մահացել է, որդին` կախվել

Փրկարարներն ու ոստիկանները մտել են տուն ու տեսել, որ հայրն անկողնում է մահացել, իսկ որդին կախվել է մեկ այլ սենյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ սարսափելի դեպք է արձանագրվել Շիրակի մարզում. Ազատան գյուղի տներից մեկում 2 դիակ է հայտնաբերվել։

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք չհայտնաբերվեց. լուսանկարներ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ախուրյանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները բացել են գյուղի տներից մեկի դուռը, քանի որ համագյուղացիներն ահազանգել են ու հայտնել, որ բնակիչները չեն արձագանքում։

Ներս մտած անձինք ողբերգական պատկեր են տեսել․ 80-ամյա ծերունին անկողնում մահացած է եղել, իսկ նրա հետ բնակվող 46-ամյա որդին` տան սենյակներից մեկում կախված։

Գյուղում խոսում են, որ թոշակառու տղամարդը անկողնային հիվանդ էր, և նրա մահը բնական է, իսկ թե ինչու է որդին դիմել ինքնասպանության, որևէ հստակ վարակած չկա։

Ողբերգական վրաերթ Երևանում. երիտասարդը տեղում մահացել է

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։ Այս պահին տեղում իրենց գործողություններն են իրականացնում քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները։

Արտառոց դեպք Լոռիում. տղամարդը դիահերձարանում աշխատելու համար փորձել է ինքնահրկիզվել