Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. 3-ամյա աղջնակը տեղում մահացել է

Դեպքը տեղի է ունեցել Աստղաձոր գյուղի տներից մեկի բակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում «ԳԱԶելով» մահացու վրաերթի են ենթարկել 3-ամյա աղջնակի:

Ողբերգական վրաերթ Նոր Նորքում. զոհը 24-ամյա երիտասարդ է

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 6-ին, ժամը 09։00-ի սահմաններում:  57-ամյա Մանվել Գաբրիելյանը իր վարած «ԳԱԶել» մակնիշի 13 OO 342 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 3-ամյա Ալլա Վ․-ին։

Վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դժբախտ դեպք Արցախում. Երևանի բնակիչը «ԶԻԼ»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին