ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևանում երեկ դանակահարության դեպք է գրանցվել։ Ժամը 21:10-ի սահմանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղա:
Shamshyan.com–ը հայտնում է, որ հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 17-ամյա Վ. Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: