Սլովակիայի վարչապետի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. տուժել է եղջերուն

Եղջերուի մասին ոչ ոք չի հիշում, բայց տրամաբանությունը հուշում է, որ խեղճ կենդանին չէր կարող վնասվածքներ չստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի ավտոմեքենան բախվել է եղջերուին։ Այս մասին հայտնում է RT-ն` հղում անելով Noviny-ին։

Բախումը տեղի է ունեցել Պոպրադ քաղաքից Վելկա Լոմնիցա գյուղ տանող ճանապարհին։

Նշվում է, որ վթարի հետևանքով տուժել է վարչապետի վարորդը, սակայն նա հոսպիտալացման կարիք չի ունեցել։ Սլովակիայի կառավարության ղեկավարը ողջ և առողջ է։

Պարբերականը, ցավոք, ոչինչ չի հայտնում եղջերուի մասին, բայց սառը դատողությունը հուշում է, որ դժբախտ կենդանին չէր կարող չպարտվել այս անհավասար մարտում։