https://arm.sputniknews.ru/20261127/ishkhanutjuny-parzapes-hamajnq-najvogh-e-nshanakum--qaghaqagety-tim-yntrutjunneri-masin-109834658.html
Իշխանությունը պարզապես «համայնք նայող» է նշանակում. քաղաքագետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Իշխանությունը պարզապես «համայնք նայող» է նշանակում. քաղաքագետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
Ստեղծվում է մի իրավիճակ, երբ հնարավորություն է ստեղծվում ընտրությունների արդյունքի վրա ազդել ոչ թե ընտրողի կամքով, այլ ընտրություններից առաջ իրավական... 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T20:02+0400
2026-11-27T20:02+0400
2026-11-27T20:02+0400
տիմ ընտրություններ
հայաստան
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/01/47584861_0:70:1600:970_1920x0_80_0_0_f81450cc24fa5c2a75076120b7d1a01a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում դատաիրավական համակարգը իշխանությունների ձեռքին շատ լուրջ գործիք է, որն օգտագործում է հատկապես ընտրություններից առաջ և դրանց ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։Նրա խոսքով՝ այսօր իշխանությունները պարզապես «համայնք նայող» են նշանակում, առանձնացնում են քիչ թե շատ հեղինակություն ունեցողին, ստիպում դառնալ ՔՊ-ական կամ դաշինք կազմել իրենց հետ, հակառակ դեպքում՝ քրեական հետապնդումը երկար սպասեցնել չի տալիս։Նշենք, որ այս կիրակի՝ հոկտեմբերի 29-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Սևան, Կապան, Մեծամոր, Բաղրամյան, Նոյեմբերյան խոշորացված համայնքներում։Այսօր ստեղծվում է մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքի վրա հնարավորություն է ստեղծվում ազդել ոչ թե ընտրողի կամքով, այլ ընտրություններից առաջ իրավական գործընթացների միջոցով։Քաղաքագետի բնութագրմամբ՝ միջազգային հարաբերություններում դա սովորաբար անվանում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառում։ Հիմա դա այն է, ինչ Հայաստանում է տեղի ունենում, ու հատկապես ՏԻՄ ընտրություններից առաջ։Իշխանությունը պարբերաբար հայտարարում է ժողովրդի՝ իրեն տրված վստահության մանդատի, աներկրբա աջակցության մասին։Դավիթ Համբարձումյանին ընտրություններից չեզոքացնելու միտում կա. փաստաբանն ահազանգում էԱրմեն Բաղդասարյանը նկատում է՝ չնայած այս ընդհանրական հայտարարություններին՝ կան համայնքներ, որտեղ իշխանությունն իր ուժերի վրա վստահ է, իսկ որոշ համայնքներում վստահ չէ։ Նրա խոսքով՝ դա որևէ քաղաքական ուժի քաղաքական հեղինակության հետ կապ չունի, քանի որ ՏԻՄ ընտրություններում ընտրողի վարքագիծը, մոտիվացիան բոլորովին այլ է, քան համապետական ընտրություններում։Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե կան համայնքներ, որոնք ունեն ընդդիմադիր ղեկավարներ, բայց նույնիսկ այդ համայնքներում կառավարությունը ֆինանսավորում է տրամադրում և այլն, քաղաքագետը հիշեցնում է՝ դա բարի կամքի դրսևորում կամ լավություն չէ, օրենքով էլ կառավարությունը խտրականություն դրսևորելու իրավունք չունի, հետևաբար պետք չէ դա վաճառել հանրության վրա։Ինչո՞ւ ընդդիմությունը գրեթե չմասնակցեց ընտրություններին, կամ ԿԺԴՀ–ին բնորոշ արդյունքներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/01/47584861_119:0:1543:1068_1920x0_80_0_0_7b5e7cf013560645a80dd737612f1fee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիմ ընտրություններ, հայաստան, արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), իշխանություն, ընդդիմություն
տիմ ընտրություններ, հայաստան, արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), իշխանություն, ընդդիմություն
Իշխանությունը պարզապես «համայնք նայող» է նշանակում. քաղաքագետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Ստեղծվում է մի իրավիճակ, երբ հնարավորություն է ստեղծվում ընտրությունների արդյունքի վրա ազդել ոչ թե ընտրողի կամքով, այլ ընտրություններից առաջ իրավական գործընթացների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում դատաիրավական համակարգը իշխանությունների ձեռքին շատ լուրջ գործիք է, որն օգտագործում է հատկապես ընտրություններից առաջ և դրանց ժամանակ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ այսօր իշխանությունները պարզապես «համայնք նայող» են նշանակում, առանձնացնում են քիչ թե շատ հեղինակություն ունեցողին, ստիպում դառնալ ՔՊ-ական կամ դաշինք կազմել իրենց հետ, հակառակ դեպքում՝ քրեական հետապնդումը երկար սպասեցնել չի տալիս։
Նշենք, որ այս կիրակի՝ հոկտեմբերի 29-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Սևան, Կապան, Մեծամոր, Բաղրամյան, Նոյեմբերյան խոշորացված համայնքներում։
«Ես դրանք Հայաստանում քաղաքական ընտրություններ չեմ համարում, որովհետև տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում՝ անսպասելի դաշինքներ, կոնֆիգուրացիաներ են կազմվում։ Սա ավելի շատ ինչ֊–որ կրիմինալ կառույցին բնորոշ մի բան է, որտեղ, օրինակ, կան «զոն նայողներ», հիմա նշանակվում են մարզ կամ համայնք նայողներ։ Բնականաբար, այդտեղ ոչ գաղափարախոսություն կամ սկզբունքներ չկան, կա ընդամենը լծակների օգտագործում»,- նշում է քաղաքագետը։
Այսօր ստեղծվում է մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքի վրա հնարավորություն է ստեղծվում ազդել ոչ թե ընտրողի կամքով, այլ ընտրություններից առաջ իրավական գործընթացների միջոցով։
Քաղաքագետի բնութագրմամբ՝ միջազգային հարաբերություններում դա սովորաբար անվանում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառում։ Հիմա դա այն է, ինչ Հայաստանում է տեղի ունենում, ու հատկապես ՏԻՄ ընտրություններից առաջ։
Իշխանությունը պարբերաբար հայտարարում է ժողովրդի՝ իրեն տրված վստահության մանդատի, աներկրբա աջակցության մասին։
Արմեն Բաղդասարյանը նկատում է՝ չնայած այս ընդհանրական հայտարարություններին՝ կան համայնքներ, որտեղ իշխանությունն իր ուժերի վրա վստահ է, իսկ որոշ համայնքներում վստահ չէ։ Նրա խոսքով՝ դա որևէ քաղաքական ուժի քաղաքական հեղինակության հետ կապ չունի, քանի որ ՏԻՄ ընտրություններում ընտրողի վարքագիծը, մոտիվացիան բոլորովին այլ է, քան համապետական ընտրություններում։
«Հաճախ նույնիսկ ամենաընդդիմադիր հայացքներ ունեցող մարդը ՏԻՄ ընտրություններում հակված է իր ձայնը տալ իշխանությունների աջակցությունը վայելողին, որովհետև մտածում է, որ եթե դա չանի, իր համայնքը չի ասֆալտապատվի, չի լուսավորվի և այլն։ Այլ հարց են համապետական ընտրությունները․ մարդը հասկանում է, որ իր քվեն կարող է ազդել պետության արտաքին, անվտանգային քաղաքականության վրա»,- կարծում է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե կան համայնքներ, որոնք ունեն ընդդիմադիր ղեկավարներ, բայց նույնիսկ այդ համայնքներում կառավարությունը ֆինանսավորում է տրամադրում և այլն, քաղաքագետը հիշեցնում է՝ դա բարի կամքի դրսևորում կամ լավություն չէ, օրենքով էլ կառավարությունը խտրականություն դրսևորելու իրավունք չունի, հետևաբար պետք չէ դա վաճառել հանրության վրա։