https://arm.sputniknews.ru/20261126/davit-hambardzumjanin-yntrutjunneric-chezvoqacnelu-mitum-ka-pastabannern-ahazangum-en-109773908.html
Դավիթ Համբարձումյանին ընտրություններից չեզոքացնելու միտում կա. փաստաբաններն ահազանգում են
Դավիթ Համբարձումյանին ընտրություններից չեզոքացնելու միտում կա. փաստաբաններն ահազանգում են
Sputnik Արմենիա
Դավիթ Համբարձումյանը ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչ է: 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T11:41+0400
2026-11-26T11:41+0400
2026-11-26T11:41+0400
հայաստան
տիմ ընտրություններ
դավիթ համբարձումյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/15/76061922_0:0:1601:901_1920x0_80_0_0_559d29d1ee2ba1b1df940ee993c3ef6e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մասիս համայնքի ՏԻՄ ընտրություններում «Կառուցող» դաշինքով հանդես եկող համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին չեզոքացնելու միտում կա: Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Գայանե Պապոյանը:Նա ընդգծեց՝ այդպիսի մտահոգություն ունեն, քանի որ վճռաբեկ դատարանը գործը վարույթ էր ընդունել ընդամենը հոկտեմբերի 19-ին: Փաստաբանը շեշտեց, որ իր աշխատանքային գործունեության 10 տարվա ընթացքում նման կարճ ժամանակում չի հանդիպել, որ դատական ակտի դատական ստուգման արդյունքում վճռաբեկ դատարանն այդքան արագ որոշում կայացնի:Հիշեցնենք` Մասիս համայնքի ավագանու հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել և գրանցվել է 2 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հակոբյանը (ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է), և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։Մասիսում արդեն ճնշումների դեպքեր կան․ Դավիթ Համբարձումյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/15/76061922_0:0:1601:1200_1920x0_80_0_0_987836459b9bf44eaa83a23776c201e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիմ ընտրություններ, դավիթ համբարձումյան
հայաստան, տիմ ընտրություններ, դավիթ համբարձումյան
Դավիթ Համբարձումյանին ընտրություններից չեզոքացնելու միտում կա. փաստաբաններն ահազանգում են
Դավիթ Համբարձումյանը ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչ է:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մասիս համայնքի ՏԻՄ ընտրություններում «Կառուցող» դաշինքով հանդես եկող համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին չեզոքացնելու միտում կա: Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Գայանե Պապոյանը:
«Բոլորին էլ հայտնի է, որ Դավիթ Համբարձումյանն ունի ընդդիմադիր հայացքներ ու Մասիս համայնքը ղեկավարելու ընթացքում էլ մշտապես այդ հայացքներն է ունեցել: Դավիթ Համբարձումյանը մի քրեական վարույթով է անցնում արդեն 8 տարի շարունակ: Երեկ ծանուցում ենք ստացել վճռաբեկ դատարանից, որ նոյեմբերի 27-ին հրապարակվելու է այդ գործով վերջնական որոշումը: Մենք այս հրատապությունը պայմանավորում ենք ՏԻՄ ընտրությունների հետ ու մտահոգ ենք, որ կայացված ակտով հնարավորություն կունենան չեզոքացնելու Համբարձումյանին»,- ասաց Պապոյանը:
Նա ընդգծեց՝ այդպիսի մտահոգություն ունեն, քանի որ վճռաբեկ դատարանը գործը վարույթ էր ընդունել ընդամենը հոկտեմբերի 19-ին: Փաստաբանը շեշտեց, որ իր աշխատանքային գործունեության 10 տարվա ընթացքում նման կարճ ժամանակում չի հանդիպել, որ դատական ակտի դատական ստուգման արդյունքում վճռաբեկ դատարանն այդքան արագ որոշում կայացնի:
Հիշեցնենք` Մասիս համայնքի ավագանու հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել և գրանցվել է 2 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հակոբյանը (ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է), և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։