00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչո՞ւ ընդդիմությունը գրեթե չմասնակցեց ընտրություններին, կամ ԿԺԴՀ–ին բնորոշ արդյունքներ

© Photo : press office of the Central Electoral Commission of ArmeniaՏԻՄ ընտրություններ
ՏԻՄ ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2026
ՏԻՄ ընտրություններ
Բաժանորդագրվել
Փորձագետները նշում են` եթե իշխանությունները մտածում էին ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնելու մասին, ապա պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեին, որ ընդդիմության համար անիմաստ ու նույնիսկ վտանգավոր չլիներ ընտրություններին մասնակցելը։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իշխանությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձում են ցանկացած գնով տիրանալ վարչական ռեսուրսին. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով մարտի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
Հոկտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններին մասնակցած 21 համայնքներից 5-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» եղել է միակ մասնակից ուժը և հաղթանակ է տարել առանց մրցակիցների։ Մնացած 16 համայնքներում ՔՊ–ն, նախնական տվյալներով, 70-90 տոկոս ձայն է ստացել։
Ընդդիմադիր ուժերի պասիվությունը Հակոբյանը մեկնաբանում է նրանով, որ հատկապես վերջին համապետական ընտրություններից հետո քաղաքական ուժերն այլևս չեն հավատում, որ ընտրություններով ՀՀ–ում կարելի է ինչ–որ բան փոխել։
«Այդ պատճառովվարչական ռեսուրսի համար այլևս պայքար չեն մղում, իսկ որտեղ էլ, որ մտնում են պայքարի մեջ, մենք տեսնում ենք, որ դիցուք` Ստեփանավանում իշխանությունը կարող է ոչ միայն համայնքի ղեկավարի թեկնածուին, այլ ամբողջ թիմին ձերբակալել, կալանավորել»,– ասում է Հակոբյանը։
Ի դեպ, Ստեփանավանում հաղթած ընդդիմադիր ուժը` «Գործարար» կուսակցությունը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերջերս հինած կուսակցությունն է, որը Գորիսում ընտրություններին մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համատեղ՝ «Համերաշխություն» դաշինքով։
Քաղտեխնոլոգն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ նորաստեղծ կուսակցությունն իր տանիքի տակ է հավաքել բոլոր այն քիչ թե շատ ազդեցիկ անձանց, ովքեր ցանկանում են որևէ տանիքի տակ մտնել, բայց որը «Քաղաքացիական պայմանագիր» չի կոչվելու և ուղղակիորեն չի ասոցացվելու իշխանության հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին, նշել էր, որ Հայաստանում նոր պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում։
Նա խոսքով` ընտրությունների արդյունքով առաջ է եկել մեկ խնդիր ևս. ինչպե՞ս անել, որ ընտրությունների արդյունքներն ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն։

Վիգեն Հակոբյանն այս հարցում համաձայն է Փաշինյանի հետ։ «Այն թվերը, որոնք արձանագրվել են` 75% ,80%, 90%, ինչ-որ հիշողություններ են արթնացնում այն մարդկանց մոտ, ովքեր ժամանակին հասցրել են վերապրել Խորհրդային Միության ընտրությունները, նաև ասոցիացիաներ են առաջացնում այն երկրների հետ, որտեղ բռնապետական ռեժիմներ են, նաև մեր հարևան երկրին ենք նմանվում, որի հետ հիմա փորձում ենք խաղաղություն հաստատել»,– ասում է նա։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատում է, որ ՏԻՄ ընտրություններում քաղաքական ենթատեքստ չկա։ Դա ավելի շատ ընտրություն է անձերի միջև, և ՔՊ–ին հաջողվել էր որոշ համայնքներում ազդեցիկ անձանց ստիպել, համոզել անցնել իրենց կողմը։
Նրա դիտարկմամբ` ընտրությունը միայն քվեարկության օրը չէ, և եթե իշխանությունները մտածում էին ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնելու մասին, ապա պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեին, որ ընդդիմության համար անիմաստ ու նույնիսկ վտանգավոր չլիներ ընտրություններին մասնակցելը։
«Ենթադրենք` ընդդիմադիր որևէ ուժ թեկնածություն է առաջադրում, ի՞նչ պիտի ասի նա իր ընտրողներին։ Եթե ասի, օրինակ, ա՛յ, ինձ ընտրեք, կյանքը կլավանա, կամ փողոցները կլուսավորեն, անմիջապես թևերը կոլորեն, կտանեն, որովհետև կընկալեն որպես կաշառք կամ կաշառքի խոստում։ Քանի որ դա այդպես է, բնականաբար, ընդդիմադիր շատ ուժեր չեն էլ ուզում մասնակցել, և, այո՛, Հյուսիսային Կորեային բնորոշ արդյունքներ են ստացվում»,– ասում է Բաղդասարյանը։
Նշենք, որ ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները։
«Ապրելու երկիրը» մասնակցած բոլոր համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը. Թանդիլյան
Լրահոս
0