00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ-ի և Իրանի շահերը պետք է հաշվի առնվեն․ Զախարովան՝ TRIPP նախագծի մասին

Բաժանորդագրվել
Նախագիծը կրկնօրինակում է այն, ինչ մշակվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում սկզբունքորեն կարևոր են համարում, որ TRIPP նախագծի իրականացման ժամանակ հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս նախագիծը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի տարածաշրջանում։ Հակառակ դեպքում այդ տրանսպորտային-լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման»,- ասել է Զախարովան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին ազդարարեցին TRIPP նախագծի գործնական մեկնարկը։ Դրանից բառացիորեն մեկ ժամ առաջ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի հիմնվելու միայն «Թրամփի ուղու» վերաբերյալ Հայաստանի հավաստիացումների վրա և ուշադիր հետևելու է նախագծի իրականացմանը։
Նա նաև նշել է, որ հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Մինչ օրս չեն հրապարակվել նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պարամետրերը և ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքի օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները:
Զախարովան ընդգծել է, որ, ըստ էության, «Թրամփի ուղին» հիմնականում կրկնօրինակում է այն, ինչ մշակվել է անցած տարիներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:
Նա հիշեցրել է, որ այն ժամանակ խոսքը ոչ միայն Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տարանցման կազմակերպման մասին էր, այլև դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելք ունեցող հայկական երկաթուղային ենթակառուցվածքի լիարժեք ապաշրջափակման մասին էր։
Սակայն, ցավոք, Երևանը սառեցրել է իր մասնակցությունը եռակողմ աշխատանքային խմբին 2023 թվականին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
Լրահոս
0