https://arm.sputniknews.ru/20261123/pashinjan-u-trampy-azdararecin-tripp-nakhagtsi-meknarky-109664570.html
Փաշինյան ու Թրամփը ազդարարեցին TRIPP նախագծի մեկնարկը
Փաշինյան ու Թրամփը ազդարարեցին TRIPP նախագծի մեկնարկը
Sputnik Արմենիա
Նախագիծը նպաստելու է արտաքին շուկաների հասանելիության ավելացմանը։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T13:20+0400
2026-11-23T13:20+0400
2026-11-23T13:24+0400
հայաստան
դոնալդ թրամփ
թրամփի ուղի (tripp)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109656268_0:29:1218:714_1920x0_80_0_0_d66594f5ae9916aed36ad1110362840a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձներով ազդարարեցին TRIPP նախագծի պաշտոնական մեկնարկը։Փաշինյանն իր ուղերձում շեշտեց, որ այսօր պատմական օր է, քանի որ նախագիծը կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի համար, այլև ամբողջ աշխարհի: Այն էապես նպաստելու է կապակցվածության միջազգային ծրագրերին: Վարչապետի գնահատմամբ՝ անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքների մեկնարկն է տրվում։Նա վստահ է, որ նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու ՀՀ տնտեսական առաջխաղացման գործում և էականորեն նպաստելու է արտաքին շուկաների հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։«TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը։ Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի և TRIPP-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը»,- շեշտեց Փաշինյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109656268_115:0:1104:742_1920x0_80_0_0_7262bad1868498a5e9a973356fc98a2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան
հայաստան, դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան
Փաշինյան ու Թրամփը ազդարարեցին TRIPP նախագծի մեկնարկը
13:20 23.11.2026 (Թարմացված է: 13:24 23.11.2026) Նախագիծը նպաստելու է արտաքին շուկաների հասանելիության ավելացմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձներով ազդարարեցին TRIPP նախագծի պաշտոնական մեկնարկը։
Փաշինյանն իր ուղերձում շեշտեց, որ այսօր պատմական օր է, քանի որ նախագիծը կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի համար, այլև ամբողջ աշխարհի: Այն էապես նպաստելու է կապակցվածության միջազգային ծրագրերին: Վարչապետի գնահատմամբ՝ անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքների մեկնարկն է տրվում։
«Բացի Ադրբեջանի և այդ երկրի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն իրար հետ կապելու և Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից, TRIPP-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով Տրանսկասպյան առևտրային երթուղուն և Արևմուտք – Արևելք կապակցվածությանը»,- իր ուղերձում նշեց Փաշինյանը։
Նա վստահ է, որ նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու ՀՀ տնտեսական առաջխաղացման գործում և էականորեն նպաստելու է արտաքին շուկաների հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։
«TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը։ Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի և TRIPP-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը»,- շեշտեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով
համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ
տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։