00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար

© AP Photo / Mark SchiefelbeinԹրամփի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Սպիտակ տանը
Թրամփի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Սպիտակ տանը - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2026
Թրամփի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Սպիտակ տանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
TRIPP–ի իրականացումը հնարավորինս շուտ սկսելու մտադրությունը հաստատել են 3 երկրների ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նախաձեռնության մեկնարկը տվել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Վահան Կոստանյանն ու Էլնուր Մամեդովը։
Խմբում կընդգրկվեն երեք երկրների քաղաքական ներկայացուցիչներ և տեխնիկական փորձագետներ։ Խմբի նպատակն է համատեղ աշխատել երկարաժամկետ կայունության, տնտեսական ակտիվության, տարածաշրջանային կապուղիների բացման և առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել ևս երկու խումբ՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հարցերով։ Այդ կառույցների գործունեությունը պետք է ուղղված լինի բարդ տեխնիկական հարցերի լուծմանը և նախագծի իրականացման հաջորդ փուլերին նախապատրաստվելուն, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների այլ օբյեկտների հետ ինտեգրմանը։
Մասնակիցները հաստատել են երթուղու իրականացումը հնարավորինս շուտ սկսելու մտադրությունը։

Ինչ է «Թրամփի ուղին»

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում՝ չխաթարելով երկրի ինքնիշխանությունը։
Ըստ նախագծի՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի մինչև 99 տարի ժամկետով բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ զարգացնելու այն երթուղին, որով Ադրբեջանը ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերության ստեղծում՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայության դեպքում։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74 % մասնաբաժին, իսկ Հայաստանին՝ 26 %՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:
Սույն թվականի մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել էին վերը նշված շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրվեց հունիսի սկզբին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Ռուսաստանի արձագանքը

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին: Տվյալ նախաձեռնությամբ նախատեսվում է Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիայից Եվրոպա տրանսպորտային երթուղու ստեղծում, իսկ այսպես կոչված «Թրամփի ուղին» դիտարկվում է որպես այդ երթուղու մաս:
Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա:
Բացի այդ ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը պաշտոնապես ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:
Լրահոս
0