00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
2 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանն ու Վաշինգտոնը բաժնետիրական ընկերություն են հիմնում TRIPP նախագծի համար

© Sputnik / Asatur YesayantsՀՀ կառավարություն
ՀՀ կառավարություն - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2026
Բաժանորդագրվել
Բաժնետիրական համաձայնագրով կհստակեցվեն կողմերի իրավասությունները, փոխհարաբերություններն ու բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման առանձնահատկությունները։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է հավանություն տալ «ԹՐԻՓՓ–ի զարգացման ընկերություն» ՓԲԸ բաժնետիրական համաձայնագրի նախագծին, որը կստորագրվի ՀՀ կառավարության և ամերիկյան «Թի Դի Սի Յու Էս Ինք» (TDC US, inc) ընկերության միջև։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կտրվի լիազորություն՝ կառավարության անունից կնքելու այդ համաձայնագիրը։
Համատեղ ընկերության ստեղծումն իրականացվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ հայ–ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի շրջանակում։ Այս փաստաթուղթը ստորագրվել էր 2026 թվականի հունիսի 1–ին Վաշինգտոնում և հունիսի 4–ին Երևանում, վավերացվել էր հոկտեմբերի 28–ին և ուժի մեջ մտել նոյեմբերի 11–ին։
Բաժնետիրական համաձայնագրով կհստակեցվեն կողմերի իրավասությունները, փոխհարաբերություններն ու բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման առանձնահատկությունները։
Նշվում է, որ հայկական կողմի գործընկեր «TDC US, inc»-ը ԱՄՆ Դելավեր նահանգում հիմնադրված ընկերություն է, որն ամբողջությամբ պատկանում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (ՏԿԵ) տեղակալը Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշեց, որ այս ընկերությունը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երկուսին կնշանակի հայկական կողմը։
Համաձայնագրով առանձնացվելու է 16 հարցերի խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել, եթե 2 կողմի համաձայնությունը չլինի։ Այդ հարցերից են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքին և ծրագրերին 3–րդ կողմերի մասնակցությունը, ներդրողների ընտրությունը և կոնցեսիոն պայմանագրերի պայմանների սահմանումը, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը, գնումների քաղաքականությունը և այլն։
«ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ կոնցենսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը»,– ընդգծեց Ղալեչյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համաձայնագիրը մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի, որից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ–ում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին ազդարարեցին TRIPP նախագծի գործնական մեկնարկը։
Լրահոս
0