https://arm.sputniknews.ru/20261124/pashinjani-hamar-dzhvar-klini-araj-mghel-sahmanadrutjuny-qaghtekhnvolvogy-bacatrum-e-inchu-109722409.html
Փաշինյանի համար դժվար կլինի առաջ մղել Սահմանադրությունը․ քաղտեխնոլոգը բացատրում է` ինչու
Փաշինյանի համար դժվար կլինի առաջ մղել Սահմանադրությունը․ քաղտեխնոլոգը բացատրում է` ինչու
Sputnik Արմենիա
Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ «կարված» է Նիկոլ Փաշինյանի ճաշակով, և նախանշաններ չկան, որ նա կհեռանա նույնիսկ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի... 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T23:29+0400
2026-11-24T23:29+0400
2026-11-24T23:29+0400
սահմանադրություն
սահմանադրական դատարան
սահմանադրական փոփոխությունների նախագիծ
վիգեն հակոբյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109126780_0:13:2977:1688_1920x0_80_0_0_cdf05bc640286997316db2cd94702d5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար շատ դժվար կլինի «առաջ մղել» Սահմանադրության նախագիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ ի տարբերություն ընտրությունների, որոնք երկրում ավանդաբար անձնավորված են և դրանով իսկ ներկայացնում են որոշակի ինտրիգ, սահմանադրական հանրաքվեն չի առաջացնում այն աշխույժ հետաքրքրությունը, որը կցանկանար գործող իշխանությունը։Որքան էլ զարմանալի է, հիմա սահմանադրական հանրաքվե իրականացնելու կամ դա թույլ չտալու հիմնական լծակները ընդդիմության ձեռքում են։ Ինչպես հայտնի է, նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխող ուժին պակասում է 6 պատգամավորական ձայն։Այդ 6 ձայները իշխանությունը կփորձի ստանալ ընդդիմության ճամբարից, և, ըստ Հակոբյանի, խորհրդարանական ընդդիմության վրա հսկայական ճնշում է գործադրվելու, կիրառվելու են ամենատարբեր գործիքներ, ուստի ընդդիմությունը պետք է պատրաստ լինի դիմակայել նման ճնշումներին։ Ընդ որում, ճնշումը լինելու է ինչպես ընդդիմության առանձին ներկայացուցիչների, այնպես էլ ընդհանրապես ընդդիմադիր բևեռի նկատմամբ։ Հակոբյանի խոսքով՝ բնականաբար չի կարելի երաշխավորել, որ իշխանություններին չի հաջողվի ստանալ այդ 6 ձայները։ Եվ կարելի է ենթադրել, որ առանձին ընդդիմադիրների «մշակումը» արդեն սկսված է։ Բայց ընդդիմությունը բոլոր դեպքերում վստահեցնում է, որ ի սկզբանե պատրաստ է եղել նման սցենարի, և հունիսյան ընտրություններից առաջ ընտրացուցակները կազմելիս փորձել է ապահովել հնարավորինս ամուր թիմ։ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում խուճապ է․ ԶԼՄՀակոբյանը ճիշտ է համարում, որ ընդդիմությունը չի ցանկանում ներքաշվել նոր Սահմանադրության տեքստի շուրջ բովանդակային քննարկումների մեջ։ Եթե ընդդիմադիրները վճռական են հանրաքվեն թույլ չտալու հարցում, ապա նախագծի քննարկումները կորցնում են իմաստը, այլապես ցանկացած մասնակցություն բանավեճերին կնշանակի ջուր լցնել իշխանության ջրաղացին։ Ընդ որում, ճակատագրի հեգնանքով ընդդիմությունն այսօր նույն դիրքորոշումն է որդեգրել, ինչ Փաշինյանը 2015 թվականին՝ ներկայիս Սահմանադրության ընդունման հանրաքվեի ժամանակ։ Այժմյան վարչապետն այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր էր և պնդում էր, որ սահմանադրական հանրաքվեն իր օրակարգը չէ և ինքը չի մասնակցի քննարկումներին։Քաղտեխնոլոգը բլեֆ է որակում Փաշինյանի խոսքերը, ով խոստանում է Սահմանադրության նախագծի հանրային մերժման դեպքում հրաժարական տալ կամ էլ սահմանադրական հանրաքվեի՝ իշխանության համար ցանկալի արդյունքների դեպքում չառաջադրվել վարչապետի թեկնածու հետագա արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններում: Հակոբյանի խոսքով՝ ընդդիմությունը ևս հասկանում է, որ դա բլեֆ է, քանի որ գիտի վարչապետի խոսքերի ու խոստումների արժեքը, հիշում է, թե ում հետ գործ ունի, և ինչ անցած ճանապարհ ունի նման խոստումներ տվողը։ Մեր զրուցակցի խոսքով՝ ընդհանրապես անհավանական է, որ այրելով մարդկային ու քաղաքական բոլոր կամուրջներն ու գնալով մինչև վերջ` Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դրանից հետո հրաժարական տալ։Մեր զրուցակիցը վստահ է՝ վարչապետը հրաժարական կտա միայն ներքին կամ արտաքին պարտադրանքի ներքո։ Իսկ հիմա բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա չի պատրաստվում հեռանալ. դրա մասին են վկայում ընդդիմախոսների զանգվածային կալանավորումները, բոլոր կարմիր գծերի հատումը, ուժային և իրավապահ կառույցների համատարած կամայականությունները։Բռնապետության վտանգ, պետության հիմքի խարխլում. իրավագետը՝ ՀՀ Սահմանադրության նախագծի մասին«Քանի դեռ Փաշինյանն անձնական անվտանգության ապահովման ավելի գործուն մեխանիզմներ չունի՝ այդպես է պահպանելու իր իշխանությունը։ Մնացածը քաղաքական մանիպուլյացիաներ են», - կարծում է փորձագետը։Անդրադառնալով Սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղման բացակայությանը՝ Հակոբյանը դա համարում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների սպասելի կատարում: Եվ հակառակ Երևանի ու Բաքվի պնդումների, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության պայմանագիրը կստորագրվի, քաղաքագետը վստահ է, որ սա ամենևին էլ Ադրբեջանի վերջին նախապայմանը չէ։Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին։ Ի տարբերություն գործող հիմնական օրենքի` դրա նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ձգտման մասին:Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին առաջարկել էր «պարզ գործարք» կնքել: Փաշինյանի խոսքով` դրա համար ընդդիմությանը բավական է համաձայնել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Հակառակ դեպքում վարչապետը սպառնացել էր «գործի գցել» արտահերթ ընտրությունների «բուլդոզեր», որի արդյունքում, իր պնդմամբ, ներկայիս երկու ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը խորհրդարան չի անցնի։Նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում՝ 4-րդ հանրապետությունը. ՓաշինյանՆշենք, որ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման: Ընդ որում, սահմանադրական փոփոխություններ կամ հանրաքվե նախաձեռնելու համար իշխող «Քաղաքացիական պայմանագրին» անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի պատգամավորների 2/3-ի աջակցությունը։ Սակայն 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը, որը ստացել է ձայների 49,81 տոկոսը, չի կարողացել ապահովել ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109126780_248:0:2977:2047_1920x0_80_0_0_a32831f4ada14080be85387f3733e62c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, սահմանադրական դատարան, սահմանադրական փոփոխությունների նախագիծ, վիգեն հակոբյան
սահմանադրություն, սահմանադրական դատարան, սահմանադրական փոփոխությունների նախագիծ, վիգեն հակոբյան
Փաշինյանի համար դժվար կլինի առաջ մղել Սահմանադրությունը․ քաղտեխնոլոգը բացատրում է` ինչու
Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ «կարված» է Նիկոլ Փաշինյանի ճաշակով, և նախանշաններ չկան, որ նա կհեռանա նույնիսկ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար շատ դժվար կլինի «առաջ մղել» Սահմանադրության նախագիծը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ ի տարբերություն ընտրությունների, որոնք երկրում ավանդաբար անձնավորված են և դրանով իսկ ներկայացնում են որոշակի ինտրիգ, սահմանադրական հանրաքվեն չի առաջացնում այն աշխույժ հետաքրքրությունը, որը կցանկանար գործող իշխանությունը։
«Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հասարակության մեծ մասը Սահմանադրությանը վերաբերվում են որպես ինչ-որ անորսալի, «երկնային» և վերացական մի բանի։ Նրանց այն հետաքրքիր չէ։ Եվ ընտրողների մոտ ինչ–որ կերպ հետաքրքրություն առաջացնելու համար վարչապետը կփորձի վախեցնել պատերազմով, հանրաքվեն ներկայացնել որպես իր անձի նկատմամբ վստահության յուրատեսակ քվե՝ իբր եթե մարդիկ դեմ են նոր Սահմանադրության ընդունմանը, ապա նրանք դեմ են անձամբ իրեն»,- ասել է Հակոբյանը։
Որքան էլ զարմանալի է, հիմա սահմանադրական հանրաքվե իրականացնելու կամ դա թույլ չտալու հիմնական լծակները ընդդիմության ձեռքում են։ Ինչպես հայտնի է, նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխող ուժին պակասում է 6 պատգամավորական ձայն։
Այդ 6 ձայները իշխանությունը կփորձի ստանալ ընդդիմության ճամբարից, և, ըստ Հակոբյանի, խորհրդարանական ընդդիմության վրա հսկայական ճնշում է գործադրվելու, կիրառվելու են ամենատարբեր գործիքներ, ուստի ընդդիմությունը պետք է պատրաստ լինի դիմակայել նման ճնշումներին։
Ընդ որում, ճնշումը լինելու է ինչպես ընդդիմության առանձին ներկայացուցիչների, այնպես էլ ընդհանրապես ընդդիմադիր բևեռի նկատմամբ։ Հակոբյանի խոսքով՝ բնականաբար չի կարելի երաշխավորել, որ իշխանություններին չի հաջողվի ստանալ այդ 6 ձայները։ Եվ կարելի է ենթադրել, որ առանձին ընդդիմադիրների «մշակումը» արդեն սկսված է։
Բայց ընդդիմությունը բոլոր դեպքերում վստահեցնում է, որ ի սկզբանե պատրաստ է եղել նման սցենարի, և հունիսյան ընտրություններից առաջ ընտրացուցակները կազմելիս փորձել է ապահովել հնարավորինս ամուր թիմ։
Հակոբյանը ճիշտ է համարում, որ ընդդիմությունը չի ցանկանում ներքաշվել նոր Սահմանադրության տեքստի շուրջ բովանդակային քննարկումների մեջ։ Եթե ընդդիմադիրները վճռական են հանրաքվեն թույլ չտալու հարցում, ապա նախագծի քննարկումները կորցնում են իմաստը, այլապես ցանկացած մասնակցություն բանավեճերին կնշանակի ջուր լցնել իշխանության ջրաղացին։ Ընդ որում, ճակատագրի հեգնանքով ընդդիմությունն այսօր նույն դիրքորոշումն է որդեգրել, ինչ Փաշինյանը 2015 թվականին՝ ներկայիս Սահմանադրության ընդունման հանրաքվեի ժամանակ։ Այժմյան վարչապետն այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր էր և պնդում էր, որ սահմանադրական հանրաքվեն իր օրակարգը չէ և ինքը չի մասնակցի քննարկումներին։
Քաղտեխնոլոգը բլեֆ է որակում Փաշինյանի խոսքերը, ով խոստանում է Սահմանադրության նախագծի հանրային մերժման դեպքում հրաժարական տալ կամ էլ սահմանադրական հանրաքվեի՝ իշխանության համար ցանկալի արդյունքների դեպքում չառաջադրվել վարչապետի թեկնածու հետագա արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններում:
Հակոբյանի խոսքով՝ ընդդիմությունը ևս հասկանում է, որ դա բլեֆ է, քանի որ գիտի վարչապետի խոսքերի ու խոստումների արժեքը, հիշում է, թե ում հետ գործ ունի, և ինչ անցած ճանապարհ ունի նման խոստումներ տվողը։ Մեր զրուցակցի խոսքով՝ ընդհանրապես անհավանական է, որ այրելով մարդկային ու քաղաքական բոլոր կամուրջներն ու գնալով մինչև վերջ` Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դրանից հետո հրաժարական տալ։
«Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ «կարված» է Փաշինյանի ճաշակով։ Փաստաթուղթը կոչված է վարչապետին ենթարկեցնել դատական համակարգը, ինչպես նաև հնարավորություն է տալիս որոշակի պայմաններում սահմանափակել կամ դադարեցնել քաղաքական ուժերի գործունեությունը: Ակնհայտ է, որ Փաշինյանը ձգտում է է՛լ ավելի ամրապնդել իր անձնական իշխանությունը։ Ինչ հեռանալու մասին կարելի է ընդհանրապես խոսել դրանից հետո։ Ես չեմ կարծում, որ սա հեռացող վարչապետի Սահմանադրություն է», - նշեց Հակոբյանը։
Մեր զրուցակիցը վստահ է՝ վարչապետը հրաժարական կտա միայն ներքին կամ արտաքին պարտադրանքի ներքո։ Իսկ հիմա բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա չի պատրաստվում հեռանալ. դրա մասին են վկայում ընդդիմախոսների զանգվածային կալանավորումները, բոլոր կարմիր գծերի հատումը, ուժային և իրավապահ կառույցների համատարած կամայականությունները։
«Քանի դեռ Փաշինյանն անձնական անվտանգության ապահովման ավելի գործուն մեխանիզմներ չունի՝ այդպես է պահպանելու իր իշխանությունը։ Մնացածը քաղաքական մանիպուլյացիաներ են», - կարծում է փորձագետը։
Անդրադառնալով Սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղման բացակայությանը՝ Հակոբյանը դա համարում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների սպասելի կատարում: Եվ հակառակ Երևանի ու Բաքվի պնդումների, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության պայմանագիրը կստորագրվի, քաղաքագետը վստահ է, որ սա ամենևին էլ Ադրբեջանի վերջին նախապայմանը չէ։
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության
նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին։ Ի տարբերություն գործող հիմնական օրենքի` դրա նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ձգտման մասին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին առաջարկել էր «պարզ գործարք» կնքել: Փաշինյանի խոսքով` դրա համար ընդդիմությանը բավական է համաձայնել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Հակառակ դեպքում վարչապետը սպառնացել էր «գործի գցել» արտահերթ ընտրությունների «բուլդոզեր», որի արդյունքում, իր պնդմամբ, ներկայիս երկու ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը խորհրդարան չի անցնի։
Նշենք, որ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման: Ընդ որում, սահմանադրական փոփոխություններ կամ հանրաքվե նախաձեռնելու համար իշխող «Քաղաքացիական պայմանագրին» անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի պատգամավորների 2/3-ի աջակցությունը։ Սակայն 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը, որը ստացել է ձայների 49,81 տոկոսը, չի կարողացել ապահովել ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն։