https://arm.sputniknews.ru/20261123/nvor-sahmanadrutjamb-petutjan-nvor-mvodel-e-karucvum-4-rd-hanrapetutjuny-pashinjan-109656613.html
Նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում՝ 4-րդ հանրապետությունը. Փաշինյան
Նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում՝ 4-րդ հանրապետությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` նոր Սահմանադրությամբ օրգանական կապ կստեղծվի քաղաքացու և իրավակարգի միջև։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T10:37+0400
2026-11-23T10:37+0400
2026-11-23T10:59+0400
նիկոլ փաշինյան
տեսանյութեր
տեսանյութ
սահմանադրություն
սահմանադրական փոփոխությունների նախագիծ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109657246_0:0:1920:1080_1920x0_80_0_0_87220a2da4cf3f7189c4c7de02985302.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik.Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է ՀՀ-ի ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին։ Այսօր նոր Սահմանադրության տեքստի հրապարակման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Նոր Սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք և լիազորություն մենք ստացել ենք ձեզանից 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, և նոր Սահմանադրության ընդունումը ՔՊ-ի նախընտրական ծրագրի կարևոր կետերից է»,- ասաց նա։Նոր Սահմանադրության նախագիծը․ ի՞նչ կփոխվի պետություն–եկեղեցի հարաբերություններումՓաշինյանի խոսքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, քանի որ նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ կստեղծվի քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև։Փաշինյանի կարծիքով՝ նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում, որն իր կողմից նախկինում հիշատակված 4-րդ հանրապետությունն է։ Նա մանրամասնեց՝ 4-րդ հանրապետությունը ՀՀ 3-րդ հանրապետությունից տարբերվում է հակամարտության նկատմամբ վերաբերմունքով։«ՀՀ 3-րդ հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար, այլ ստեղծվել է հակամարտության համար»,- շարունակեց Փաշինյանը։Հայաստանի վարչապետը հավելեց, որ նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությանը կվերադարձվի ժողովրդին, քանի որ արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ամրապնդումն է։ Փաշինյանը հայտարարեց` նոր Սահմանադրության մեջ է դնում իր քաղաքական ու բարոյական վստահությանը։Փաշինյանը կրկին հայտարարեց, որ եթե քաղաքացիները հանրաքվեում դեմ քվեարկեն նոր Սահմանադրությանը, ինքը հրաժարական կտա, իսկ եթե կողմ քվեարկեն, ապա հաջորդ ընտրություններում չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109657246_480:0:1920:1080_1920x0_80_0_0_f8dd83b74e6695b0f260226986e9b2ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, տեսանյութեր, տեսանյութ, սահմանադրություն, սահմանադրական փոփոխությունների նախագիծ, հայաստան, видео
նիկոլ փաշինյան, տեսանյութեր, տեսանյութ, սահմանադրություն, սահմանադրական փոփոխությունների նախագիծ, հայաստան, видео
Նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում՝ 4-րդ հանրապետությունը. Փաշինյան
10:37 23.11.2026 (Թարմացված է: 10:59 23.11.2026) Փաշինյանի խոսքով` նոր Սահմանադրությամբ օրգանական կապ կստեղծվի քաղաքացու և իրավակարգի միջև։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik.Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է ՀՀ-ի ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին։ Այսօր նոր Սահմանադրության տեքստի հրապարակման ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոր Սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք և լիազորություն մենք ստացել ենք ձեզանից 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, և նոր Սահմանադրության ընդունումը ՔՊ-ի նախընտրական ծրագրի կարևոր կետերից է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, քանի որ նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ կստեղծվի քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև։
«Այսօր քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ ստեղծված չէ այն պարզ պատճառով, որ բոլոր Սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտությամբ չեն ընդունվել, և հանրաքվեների արդյունքները կեղծվել են։ ՀՀ հիմնադիրը հայ ժողովուրդն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է տերն ու աղբյուրը»,- շարունակեց նա։
Փաշինյանի կարծիքով՝ նոր Սահմանադրությամբ պետության նոր մոդել է կառուցվում, որն իր կողմից նախկինում հիշատակված 4-րդ հանրապետությունն է։ Նա մանրամասնեց՝ 4-րդ հանրապետությունը ՀՀ 3-րդ հանրապետությունից տարբերվում է հակամարտության նկատմամբ վերաբերմունքով։
«ՀՀ 3-րդ հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար, այլ ստեղծվել է հակամարտության համար»,- շարունակեց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը հավելեց, որ նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությանը կվերադարձվի ժողովրդին, քանի որ արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ամրապնդումն է։ Փաշինյանը հայտարարեց` նոր Սահմանադրության մեջ է դնում իր քաղաքական ու բարոյական վստահությանը։
«Նոր Սահմանադրության ընդունման հարցի մեջ եմ դնում իմ ամբողջ քաղաքական, մարդկային և բարոյական վստահությունն ու ասում եմ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն։ Սա աննախադեպ է այն պատճառով, որ ունենալու ենք և՛ խաղաղություն, և՛ անկախություն, որը նոր վիճակ է մեր պետության համար, քանի որ սովորաբար ունեցել ենք կա՛մ խաղաղություն, կա՛մ պետություն։ Հենց դրա համար է ստեղծվել ղարաբաղյան շարժումը, որ խաղաղությունը երազանք դառնա»,- շարունակեց նա։
Փաշինյանը կրկին հայտարարեց, որ եթե քաղաքացիները հանրաքվեում դեմ քվեարկեն նոր Սահմանադրությանը, ինքը հրաժարական կտա, իսկ եթե կողմ քվեարկեն, ապա հաջորդ ընտրություններում չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։ Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։