00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն

© Photo : official site of the Prime Minister of RAԴոնալդ Թրամփն ու Նիկոլ Փաշինյանը
Դոնալդ Թրամփն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահը նշեց, որ Փաշինյանի հետ կարող են խոսել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղեն տարածաշրջանային խաղաղությունը և զարկ տան երկկողմ կապերին։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Սպիտակ տուն։ Նա այդ մասին հայտարարեց TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին նվիրված տեսաուղերձում։
Փաշինյան ու Թրամփը ազդարարեցին TRIPP նախագծի մեկնարկը
«Կցանկանայի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն հաջորդ տարի, երբ նա ժամանի Վաշինգտոն՝ մասնակցելու Ազգային աղոթքի նախաճաշին»,– ասաց Թրամփը։
ԱՄՆ նախագահն անդրադարձավ նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործընկերությանը՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համար։
«Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև այս գործընկերությունը տարածաշրջանում նոր առևտրային ուղիներ կստեղծի ապրանքների տեղափոխման, էներգակիրների փոխադրման, ինչպես նաև ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովելու, որ այն մեծ հաջողություն ունենա»,– նշեց նա։
Թրամփը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ԱՄՆ-ի հետ գործակցելու և «Թրամփի ուղի» նախագծի գործնական փուլի մեկնարկը հնարավոր դարձնելու համար։
«Շնորհակալություն մեզ հետ աշխատելու և այս օրը հնարավոր դարձնելու, ինչպես նաև ինձ Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար»,– ասաց ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելեց, որ Փաշինյանի հետ կարող են խոսել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղեն տարածաշրջանային խաղաղությունը և զարկ տան երկկողմ կապերին։
«Միացյալ Նահանգները երբեք այսքան լավ ցուցանիշներ չի ունեցել, որքան հիմա։ Ներդրումների ծավալները մեզ մոտ աննախադեպ են. հենց հիմա Միացյալ Նահանգներում ներդրվում է 22 տրիլիոն դոլար։ Երբեք չի եղել որևէ երկիր, որը նույնիսկ մոտ լինի ներդրումների նման ծավալի»,– ասաց Թրամփը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
Լրահոս
0