00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետությունը միլիարդների վնաս է կրում, իսկ կապարակնքված բիզնեսները չեն բացվում. Օրբելյան

© SputnikԱրամ Օրբելյան
Արամ Օրբելյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2026
Բաժանորդագրվել
Դատարանը կապարակնքումը ճանաչել է ոչ իրավաչափ, բայց ակտերը չեն կատարվում։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում դատարաններն ավելի քան 60 ընկերության կապարակնքումը ոչ իրավաչափ են ճանաչել, բայց դրանք շարունակում են փակ մնալ։ Հարկադիր անգործության պատճառով միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին պատկանող ընկերությունների կապարակնքված լինելու հետևանքով պետությունը միլիարդավոր դրամներ է կորցնում, իսկ բիզնեսները նույնքան վնասներ են կրել, ինչի հետևանքով էլ կանգնած են կաթվածահար լինելու եզրին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը` նշելով գործընթացի իրավական խախտումներն ու տնտեսական հետևանքները։
Օրբելյանն ընդգծեց` կապարակնքումն իրականացվել է լիազորությունների կոպիտ խախտումներով։ Նա նշեց` գործերի մի մասով զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն, որն անշարժ գույքը որևէ կերպ կապարակնքելու լիազորություն ընդհանրապես չունի, իսկ մյուս մասը կապում են հարկային դաշտի հետ, ինչը նույնպես կապարակնքման իրավական հիմք չէ։
«Դատարանն արձանագրել է, որ կապարակնքումը ոչ իրավաչափ է։ Տվյալ դատական ակտերն ուժի մեջ են մտնում անմիջապես, բայց առայժմ չեն կատարվում։ Իրավաբանորեն դրանք պետք է այս պահի դրությամբ արդեն բացված լինեին։ Այժմ քննարկում ենք պետությունից վնասի հատուցում պահանջելու գործընթաց սկսելը՝ հիմնվելով ընկերությունների նախկին հաշվետվությունների և վճարած հարկերի վրա»,- ընդգծեց փաստաբանը։
Օրբելյանը նշեց, որ բացի կապարակնքումից, քննիչի որոշմամբ արգելանքներ են դրվել ինչպես ընկերությունների հաշիվների, այնպես էլ անձնական դրամական միջոցների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի միջոցների վրա։ Առարկությունների վերաբերյալ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 4-ին, և, ըստ փաստաբանի, եթե դատարանը որոշի արգելանքը չթողնել ուժի մեջ, հաշիվներն անմիջապես կազատվեն։
Նրա խոսքով՝ առանձին դեպքերում քննիչի թույլտվությամբ հաշիվներից հնարավոր է եղել հարկեր վճարել, բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ այդ արգելանքները խոչընդոտում են աշխատանքը, և հարկերը չեն գեներացվում, հետևաբար բիզնեսն էլ կաթվածահար է։
«Ենթադրյալ հարկեր չվճարելու ֆոնին արդեն ռեալ միլիարդավոր հարկեր չեն վճարվել։ ՊԵԿ–ի տուգանելու դեպքում ընկերությունները կարող են վնասի հատուցում ուզել իրենց վճարած հարկերի և հաշվետվությունների տրամաբանությամբ։ Խնդիրն այն է, որ ոչ միայն հարկերը չեն վճարվում, այլև վարկերը, աշխատավարձերը, տարածքների վարձավճարները նույնպես հնարավոր չի լինում վճարել, քանի որ այդ գումարները պետք է գեներացվեն։ Անգործության պատճառով պետական բյուջեն զրկվել է միլիարդավոր դրամներից»,– ասաց փաստաբանը։
Օրբելյանի համոզմամբ՝ բոլոր ընկերությունները միշտ ունեցել են աուդիտորներ ու խորհրդատուներ, գործել են օրինական դաշտում, իսկ մեղադրանքները և ենթադրյալ խախտումները, ամենայն հավանականությամբ, տվյալները սխալ կարդալու արդյունքում են առաջացել։
Փաստաբանի ներկայացրած տվյալներով՝ միայն մեկ ընկերության դեպքում չգեներացված հարկերի չափը հասնում է 800-900 միլիոն դրամի, իսկ բոլոր կապարակնքված ընկերությունների կտրվածքով պետությանը հասցված վնասը կազմում է մի քանի միլիարդ դրամ։
Օրբելյանը շեշտեց` թեև պետական մարմինները պաշտոնական հարցումներին պատասխանում են, որ կապարակնքված ընկերությունների հաշվառում չի վարվում, տարբեր հաշվարկներով՝ ամբողջ ՀՀ–ում ընդհանուր առմամբ փակված է մոտ 60 և ավելի ընկերություն։ Ընդ որում` թիրախում միայն հայտնի գործարարների (Սեդրակ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Խաչատրյաններ) հետ կապված բիզնեսները չեն. կապարակնքվել են նաև կաթնամթերքի արտադրողներ, ՏՏ ընկերություններ, խանութներ և այլն։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարները ձերբակալվել են
Լրահոս
0