00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նոր Սահմանադրությունն ամրապնդում է Փաշինյանի իշխանությունը. Մարկեդոնով

Բաժանորդագրվել
Ռուսաստանցի քաղաքագետն ընդգծում է, որ Սահմանադրությունը կարևոր գործիք է ներքաղաքական դիրքորոշման ամրապնդման համար։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Սահմանադրության փոփոխությունն օգտագործել իր իշխանությունն ամրապնդելու համար: Sputnik-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների, էթնոքաղաքական հարցերի և անվտանգության ոլորտի փորձագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի «Հետխորհրդային պետությունների նոր դերը» ծրագրի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը։
Այսօր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը, որին արդեն դեմ է արտահայտվել ընդդիմությունը: Մայր օրենքի նախագծի հրապարակմանը նվիրված իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս հարցում ներդնում է «իր ողջ բարոյական, քաղաքական և մարդկային վստահելիությունը»։
«Շատ բաներ, որոնք Նիկոլ Փաշինյանն արդեն ամրագրել է, թեև, հասկանալի է, որ միայն ինքը չէ, այլ նրա թիմը, նրա հետ աշխատող իրավաբանները, Մայր օրենքում ամրագրվում են 2018 թվականից սկիզբ առնող հեղափոխական գաղափարները։ Բացի այն, որ այնտեղ հղումներ չկան 1990 թվականի հռչակագրին, չկա հիշատակում Հայոց ցեղասպանության ճանաչման համար միջազգային պայքարի մասին, այնտեղ կան նաև հետաքրքիր պահեր, որոնք շատ մեկնաբաններ բաց են թողել, իսկ ես կհրավիրեի դրանց վրա ձեր ուշադրությունը», – ասել է Մարկեդոնովը։
Նոր Սահմանադրության նախագծում փորձագետի ուշադրությունը գրաված առաջին կետը դատավորների կորպուսի փաստացի «զտումն» է։ Նրա դիտարկմամբ՝ այս գաղափարը նոր չէ։ Դեռ 2019 թվականին վարչապետ Փաշինյանը հռչակեց հեղափոխության երկրորդ փուլը, որը դատավորների «վեթինգ» էր ենթադրում։
«Դատավորները պետք է բարեվարքության ստուգում անցնեն։ Ներողություն կրկնաբանության համար, ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ դատավորներին ո՞վ է ստուգելու։ Հասկանալի է՝ իշխանության ներկայացուցիչները, այդպես չէ՞։ Ուստի բարեվարքության ստուգումը կանցնեն նրանք, ովքեր հավատարիմ են իշխանությանը։ Այսինքն՝ կձևավորվի ամբողջությամբ իշխանությանը հավատարիմ դատական կազմ։ Օրենսդիր իշխանությունը Փաշինյանի ղեկավարության ներքո է, գործադիր իշխանությունը` նույնպես, Արցախից նա ազատվեց, հերթը դատական ​​իշխանությա՞նն է», – նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագրի» ազդեցությունից դուրս մնում է ընդդիմությունը, որը, մեղմ ասած, հիացած չէ նոր նախագծով և նոր Սահմանադրությունը կնքել է «ալիևյան» անունով` ակնարկելով այն, որ չի համապատասխանում ազգային հիմնական շահերին։
Միևնույն ժամանակ, Մարկեդոնովն ընդգծել է, որ պետք է հասկանալ`նոր Սահմանադրության ընդունումը շատ կարևոր է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ դա ևս մեկ քայլ է իշխանության մնալու ժամկետը երկարաձգելու համար։
Sputnik–ի զրուցակիցը հիշեցնում է, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը իշխանության գլխում է 2018 թվականից։ Եվ դա այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ղեկավարել են 10-ական տարի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դրանից էլ քիչ (7.5 տարի – խմբ.)։
«Որքա՞ն տարի կարելի է հենվել հեղափոխական ներուժի վրա։ Չէ՞ որ Սահմանադրությունն ընդունելով հնարավոր է երկարաձգել իշխանությունը։ Սահմանադրությունը կարևոր գործիք է ներքաղաքական դիրքն ամրապնդելու համար։ Այն, ինչ Փաշինյանի մոտ կար թե՛, ասենք, «արցախասիրության» և թե՛ «արցախատյացության» շրջանում դա իշխանությունը որևէ մեկի հետ չկիսելու ցանկությունն էր։ Եվ ահա մենք տեսնում ենք, որ այս բոլոր պահերը միավորվել են Սահմանադրության մեջ», – եզրափակել է Մարկեդոնովը։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարունը։
«Ես ներողություն խնդրելու առիթ չունեմ»․ Աննա Գրիգորյանը՝ նոր Սահմանադրության մասին
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Սահմանադրության մեջ մտահոգիչ դրույթ կա դատավորների անկախության վերաբերյալ․ Փոստանջյան
Լրահոս
0