00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սահմանադրության մեջ մտահոգիչ դրույթ կա դատավորների անկախության վերաբերյալ․ Փոստանջյան

© Sputnik / Asatur YesayantsԶարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2026
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը դիմում է միջազգային կառույցներին՝ ակնկալելով նրանց անհապաղ արձագանքել՝ անդրադառնալով նոր Սահմանադրության 85-րդ հոդվածի հնարավոր հետևանքներին դատական իշխանության անկախության համար։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրության նախագծում դատական իշխանության անկախության, դատավորների անփոփոխելիության և արդար դատաքննության երաշխիքներին սպառնացող վտանգներ կան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Նրա դիտարկմամբ՝ նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածը («Դատավորների վերագնահատումը») լուրջ մտահոգություններ է առաջացնում դատական իշխանության ինստիտուցիոնալ և անհատական անկախության, դատավորների անփոփոխելիության սկզբունքի, ինչպես նաև յուրաքանչյուր անձի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից։
«Նախատեսվում է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում իրականացվելու է գործող դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Այդ կարգավորումը տարածվում է Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամների նկատմամբ։ Առանձնապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից գործող դատավորները, անկախ իրենց մասնագիտական գործունեությունից, ծառայողական անցյալից և նշանակման օրինականությունից, շարունակելու են պաշտոնավարել միայն որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ՝ մինչև վերագնահատման արդյունքների հիման վրա դատավորի պաշտոնում նշանակվելը կամ նրանց լիազորությունների դադարեցումը»,- գրում է Փոստանջյանը։
Նրա կարծիքով՝ թեպետ ժամանակավոր պաշտոնակատարները պահպանում են արդարադատություն իրականացնելու իրենց լիազորությունները, նրանց պաշտոնավարման կարգավիճակի նման համատարած փոփոխությունը լուրջ վտանգ է ստեղծում դատավորների անփոփոխելիության և պաշտոնավարման կայունության երաշխիքների համար։
Փոստանջյանի գնահատմամբ՝ այս կարգավորումները խնդրահարույց են մի քանի հիմնարար պատճառներով, առաջինը դատավորների անփոփոխելիության սկզբունքի վտանգումն է։ Դատավորի պաշտոնավարման շարունակականությունը չպետք է կախված լինի այնպիսի ընթացակարգերից, որոնք կարող են օգտագործվել նրա նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու նպատակով։

Երկրորդ խնդիրը, ըստ Փոստանջյանի, դատական իշխանության նկատմամբ քաղաքական ազդեցության վտանգն է։ Ըստ առաջարկվող կարգավորման՝ դատավորների վերագնահատումն իրականացնելու է հինգ անդամից բաղկացած հանձնաժողովը, որի բոլոր անդամներն ընտրվելու են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Բաքուն դրական է գնահատել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որում հղում չկա Արցախին
Հանձնաժողովի երկու անդամներն առաջադրվելու են Հանրապետության նախագահի, երկուսը՝ մարդու իրավունքների հանձնակատարի, իսկ մեկը՝ Կառավարության կողմից։
«Թեև նախագծով ամրագրվում է հանձնաժողովի անկախությունը, դրա բոլոր անդամների ընտրությունը խորհրդարանական մեծամասնության ձայներով լուրջ հարցեր է առաջացնում հանձնաժողովի փաստացի անկախության, քաղաքական ազդեցությունից պաշտպանվածության և դատավորների վերագնահատման գործընթացի անաչառության վերաբերյալ»,- գրում է Փոստանջյանը։
Հանձնաժողովի եզրակացություններից կարող է կախված լինել գործող դատավորների հետագա պաշտոնավարումը։
Նախագծով նախատեսվող երրորդ վտանգն էլ արդյունավետ դատական պաշտպանության երաշխիքների սահմանափակումն է, քանի որ դատավորի բարեվարքության վերաբերյալ Դատավորների վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն դատական կարգով վերանայման։
Փոստանջյանն այլ նկատառումներ ևս ունի, որոնց առչությամբ դիմում է միջազգային կառույցներին՝ ակնկալելով անհապաղ ուշադրության արժանացնել նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները և դրանց հնարավոր հետևանքները դատական իշխանության անկախության համար։
Շեշտում է՝ դատական բարեփոխումները պետք է ամրապնդեն, այլ ոչ թե թուլացնեն արդարադատության անկախության սահմանադրական երաշխիքները։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։
Լրահոս
0