00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
6 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:01
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
7 ր
Ուղիղ եթեր
12:00
17 ր
Ուղիղ եթեր
13:00
16 ր
Ուղիղ եթեր
14:00
16 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փոքր աշխատավարձ, մեծ պահանջներ. Երևանի մանկապարտեզներում անարդարության մեծ զգացում ունեն

© Sputnik / Asatur YesayantsՄանկապարտեզ. արխիվային լուսանկար
Մանկապարտեզ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2026
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում աշխատող դաստիարակները դժգոհում են, որ իրենց աշխատավարձը շատ չնչին է բարձրացել և բավարար չէ նույնիսկ մեկ անձի սովորական կարիքները հոգալու համար։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում 1.17 դրույքաչափի դեպքում դաստիարակները ստանում են 165 - 180.000 դրամ աշխատավարձ (կախված տարիքից և պարտադիր կենսաթոշակային ֆոնդին միացած լինել–չլինելուց), և սա այն դեպքում, երբ այս տարվա մայիսին նրանց աշխատավարձը բարձրացվել է 15-20%-ով։
2026 թվականի մարտին Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ արվեցին, ու դրա շրջանակում «նախադպրոցական ուսուցում» ծրագիրն ավելացվեց 1 մլրդ 700 մլն դրամով։ Այդ գումարով մանկապարտեզներում հաստիքացուցակների դրույքաչափերը մայիսի 1-ից բարձրացվեց 15-20%-ով։ Ամիսներ անց` սեպտեմբերին, Երևանի մանկապարտեզներում թանկացան երկարօրյայի և խմբակների վարձավճարները։
Այս ֆոնին քաղաքապետարանը պարզաբանել էր, որ վարձավճարների բարձրացումը միտված է երկարօրյայի մանկավարժների վարձատրության ավելացմանը։ Նշենք, որ այժմ երկարօրյայի համար նախկին 5000 դրամի փոխարեն ծնողները պետք է վճարեն 7000 դրամ, իսկ խմբակների համար՝ նախկին 1000 դրամի փոխարեն 2000 դրամ։
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, հասկանալու համար, թե դաստիարակներն ի վերջո որքան աշխատավարձ են ստանում։
ՀՀ վարչապետի աշխատավարձը երկրի նվազագույնից բարձր է 34 անգամ, Մեծ Բրիտանիայինը` 6.6 անգամ
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում դաստիարակի ամսական պաշտոնային դրույքաչափը 193.440 դրամ է՝ ներառյալ հարկերը: Նկատի ունենալով, որ խմբի դաստիարակին սովորաբար հատկացվում է 1.17 դրույք՝ աշխատավարձը կազմում է 226.324,8 դրամ՝ ներառյալ հարկերը (առանց հարկերի աշխատավարձի չափ չի նշվում՝ հաշվի առնելով, որ այն տարբերակված է՝ կախված կուտակային կենսաթոշակային համակարգին միացած լինելու հանգամանքից)»,–հայտնել են քաղաքապետարանից։
Քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ երկարօրյա խմբերում ընդգրկված սաներին մատուցվող ծառայությունների դիմաց հավաքագրվող գումարը հիմնականում ուղղվում է երկարօրյա խմբի դաստիարակի վարձատրությանը:
Երևանի մանկապարտեզներում աշխատող դաստիրակներից մեկը (նա չցանկացավ, որ իր անունը նշվի) Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ստանում է 180.000 դրամ մաքուր աշխատավարձ։
«Գաղտնիք չէ, որ նման աշխատավարձով Երևանում 1 անձը չի կարող ապրել, էլ ուր մնաց` ընտանիք պահի։ Չնչին գումարի դիմաց մենք ահռելի աշխատանք ենք անում։ Այսօր բազմաթիվ մանկապարտեզներում դաստիարակների թափուր հաստիքներ կան, քանի որ հնարավոր չէ դիմանալ 33 երեխաներ ունեցող խմբերի ծանրաբեռնվածությանը։ Մարդիկ այդ աշխատավարձի կրկնակին ստանում են 1 երեխա պահելու համար»,–ասաց նա։
Կնոջ խոսքով` քաղաքապետարանի ու մարզպետարանների աշխատակիցների ահռելի աշխատավարձերի ֆոնին անարդարության մեծ զգացում ունեն մանկավարժները։
Վստահ է` բոլորն էլ դժգոհություններ ունեն, բայց չեն բարձրաձայնում աշխատանքից չզրկվելու համար։ Դաստիարակի խոսքով` համակարգային բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, բայց ոչ ոք այդ հարցերով չի զբաղվում։ Օրինակ այն, որ մի խմբում 33 երեխա (որից 5-6–ը` ներառական) չի կարող լինել, և քաղաքապետարանի պահանջները հեքիաթների ժանրից են։ Պետք է կա՛մ խմբում թողել 15-20 երեխա, կա՛մ ավելացնել ևս մեկ դաստիարակ և դայակ։
«Միայն ներառական երեխաների կրթությունն ապահովելու համար մի ամբողջ մասնագիտական թիմ է պետք։ Իսկ իրենք մեկ դաստիարակից ու դայակից պահանջում են, որպեսզի 33 երեխաներով խումբն անաղմուկ աշխատի։ Դաստիարակը ձայնը բարձրացնելու իրավունք չունի. բռնություն են որակում։ Թվում է, թե մանկավարժները ձայնազուրկ պետք է լինեն և ոչ մեկից ոչինչ չեն կարող պահանջել։ Մեզ ուղարկում են վերապատրաստման, բռնությունից են խոսում... Այդ ամենը մենք անգիր գիտենք, մեզ թող մեթոդներ առաջարկեն, սովորեցնեն` ինչպես աշխատել ներառական երեխաների հետ, եթե, օրինակ, այդ երեխաներից մեկը ջղաձգումներ ունի, մյուսը` գոռոց–ճչոց, մեկ ուրիշը` այլ բան։ Թող ասեն, թե ինչպես կարելի է այդ իրավիճակում աշխատել»,–ասաց նա։
Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ
Դաստիարակը սրտնեղեց, որ իրենց ցածր աշխատավարձների ֆոնին քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձն աճում ու աճում է։
Հիշեցնենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային աշխատավարձերի հաշվարկման նոր կարգ կլինի։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանն ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգի համաձայն` քաղաքապետի աշխատավարձը 1,320,000-ից դառնալու է 2,080,000 դրամ (աճը՝ 760,000 դրամ), քաղաքապետի առաջին տեղակալինը՝ 1,020,000-ից 1,913,600 դրամ (աճը՝ 893,600 դրամ)։
Լրահոս
0