00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
6 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ

© Photo : press office of Yerevan municipalityԵրևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը  - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2026
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սուրեն Գրիգորյանի խոսքով` գնաճի հետևանքով քաղաքացիների գնողունակությունը նվազել է։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դժգոհ է իր ներկայիս աշխատավարձի գնողունակությունից և կարծում է, որ պետական ու համայնքային պաշտոնյաների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց կատարած աշխատանքին և կրած պատասխանատվությանը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին` արդյոք դժվար է ապրել ստացած աշխատավարձով։
Նշենք, որ Երևանի ավագանին այսօր ընդունեց պաշտոնյաների և համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նախագիծը։
«Եթե նկատի ունեք այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու տարի առաջ կամ մի տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կա՛մ չի փակում, կա՛մ ավելի դժվարությամբ է փակում»,– ասաց փոխքաղաքապետը։
Նա ընդունեց, որ գնաճի հետևանքով քաղաքացիների գնողունակությունը նվազել է։
«Ես ձեզ շատ անկեղծ ասացի։ Ասացիք՝ այսօր դուք դրա կարիքը զգո՞ւմ եք, ասացի՝ այո՛, զգում եմ։ Թեպետ գնաճն էլ տնտեսական աճի նշան է»,– հավելեց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետի խոսքով՝ իր ընտանիքն ապրում է բացառապես այն եկամուտներով, որոնք արտացոլված են իր հայտարարագրում։ Նա վստահեցրեց, որ այլ աղբյուրներից լրացուցիչ եկամուտ չունի։ Ըստ Գրիգորյանի` նախկին իշխանություններն աշխատավարձի բարձրացման հարց չեն բարձրաձայնել, քանի որ միայն իրենց պաշտոնական աշխատավարձով չեն ապրել։
Միաժամանակ փոխքաղաքապետը չգիտի` 2027 թվականին իր աշխատավարձն ինչքան կլինի։ Նա մատնացույց արեց, որ բազային աշխատավարձի չափը հստակ չէ, որ հասկանալի լինի գործակցի ավելացումն ինչի կբերի։

Հիշեցնենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային աշխատավարձերի հաշվարկման նոր կարգ կլինի։ Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողներին, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց։
Նախատեսվում է, որ նրանց պաշտոնային ամսական աշխատավարձը կորոշվի բազային աշխատավարձը տվյալ պաշտոնի համար սահմանված գործակցով բազմապատկելու միջոցով։
Բազային աշխատավարձի չափը յուրաքանչյուր տարի կսահմանվի Երևանի ավագանու կողմից՝ մայրաքաղաքի տարեկան բյուջեի հաստատման ժամանակ։
Ըստ ներկայացված հավելվածի՝ Երևանի քաղաքապետի համար սահմանվել է 25, առաջին տեղակալի համար՝ 23, իսկ մյուս տեղակալների համար՝ 22 գործակից։
Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը կհաշվարկվեն 15, նրանց տեղակալներինը՝ 12,5 գործակցով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ
Մեսրոպ Մանուկյանն ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգի համաձայն` քաղաքապետի աշխատավարձը 1,320,000-ից դառնալու է 2,080,000 դրամ (աճը՝ 760,000 դրամ), քաղաքապետի առաջին տեղակալին՝ 1,020,000-ից 1,913,600 դրամ (աճը՝ 893,600 դրամ)։
Լրահոս
0