00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔՊ–ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը․ Մանուկյան

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2026
Բաժանորդագրվել
Պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգի համաձայն` Երևանի քաղաքապետի աշխատավարձը կավելանա 760 հազար դրամով։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը։ Սոցցանցում այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա նշել է, որ Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ խմբակցությունը պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ է հաստատելու, ըստ որի`
️քաղաքապետի աշխատավարձը 1,320,000-ից դառնալու է 2,080,000 դրամ (աճը՝ 760,000 դրամ),
️քաղաքապետի առաջին տեղակալին՝ 1,020,000-ից 1,913,600 դրամ (աճը՝ 893,600 դրամ)
️քաղաքապետի տեղակալինը՝ 952,000-ից 1,830,400 դրամ (աճը՝ 878,400 դրամ),
️վարչական շրջանի ղեկավարինը՝ 850,000-ից 1,248,000 դրամ (աճը՝ 398,000 դրամ),
️քաղաքապետի խորհրդականինը՝ 629,000-ից 915,200 դրամ (աճը՝ 286,200 դրամ)։
«Իսկ, օրինակ, վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում։ Այս նախագծում ոչ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին։ Ոչ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին»,- գրել է Մանուկյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այս իշխանությունն արժանի է բարձր աշխատավարձի։
Լրահոս
0