https://arm.sputniknews.ru/20261119/chi-bacarvum-putini-het-qnnarkenq-naev-hkei-harcy-pashinjan-109526375.html
Չի բացառվում` Պուտինի հետ քննարկենք նաև ՀԿԵ–ի հարցը. Փաշինյան
Չի բացառվում` Պուտինի հետ քննարկենք նաև ՀԿԵ–ի հարցը. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ասաց, որ Երևանում գտնվող «Ռուսական երկաթուղիների» տնօրենին կոնկրետ մեկ հարցադրում է ուղղել։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T13:02+0400
2026-11-19T13:02+0400
2026-11-19T13:08+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
վլադիմիր պուտին
հանդիպում
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109526697_0:0:1208:681_1920x0_80_0_0_c0429f9679eb84a38280d3391ad18a8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Չի բացառվում, որ դեկտեմբերի 3–ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրի հարցը։ Այդ մասին նա այսօր ասաց ճեպազրույցի ժամանակ։ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի նպատակահարմարության թեման առաջին անգամ բարձրացվեց 2026 թվականի փետրվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այն թեզը, թե «Ռուսական երկաթուղիների կառավարումը Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։Կոնցեսիայի պահպանման հարց դրված չէր. Բելոզյորովը՝ ՀՀ-ի հետ բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկվի նաև ՀԿԵ–ի կոնցեսիոն պայմանագիրը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկվի նաև ՀԿԵ–ի կոնցեսիոն պայմանագիրը. Փաշինյան
2026-11-19T13:02+0400
true
PT0M46S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109526697_169:0:1089:690_1920x0_80_0_0_aef22b8a2dd3edb47e3d008d03ff886c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վլադիմիր պուտին, հանդիպում, видео, տեսանյութեր, տեսանյութ
հարավկովկասյան երկաթուղի (հկե), նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, վլադիմիր պուտին, հանդիպում, видео, տեսանյութեր, տեսանյութ
Չի բացառվում` Պուտինի հետ քննարկենք նաև ՀԿԵ–ի հարցը. Փաշինյան
13:02 19.11.2026 (Թարմացված է: 13:08 19.11.2026) ՀՀ վարչապետն ասաց, որ Երևանում գտնվող «Ռուսական երկաթուղիների» տնօրենին կոնկրետ մեկ հարցադրում է ուղղել։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Չի բացառվում, որ դեկտեմբերի 3–ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրի հարցը։ Այդ մասին նա այսօր ասաց ճեպազրույցի ժամանակ։
«Հարցը, որը պետք է պատասխան ստանա, հետևյալն է` Հայաստանի երկաթուղին արդականացման համար մեծ ներդրումների կարիք ունի։ «Ռուսական երկաթուղիների» հարգելի տնօրենը, երբ եկել էր, ես ասել եմ, որ մեզ կոնկրետ հարցերի պատասխաններ են պետք։ Իմիջիայլոց, աշխատանքային խումբը ստեղծվել է հենց այդ հարցերի պատասխանները տալու համար։ Իսկ իրականում հարցը մեկն է` արդյոք «Ռուսական երկաթուղիները» պատրաստվում են ներդրումներ անել անհրաժեշտ ծավալի, որպեսզի Հայաստանի երկաթուղին անհրաժեշտ մրցունակության մակարդակի բերվի»,– հայտարարեց նա` ավելացնելով` եթե պատրաստ են, շատ լավ, իսկ եթե ոչ, ապա հայկական կողմը պետք է գտնի այլ ներդրողներ։
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն համաձայնագրի նպատակահարմարության թեման առաջին անգամ բարձրացվեց 2026 թվականի փետրվարին, երբ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այն թեզը, թե «Ռուսական երկաթուղիների կառավարումը Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։
Ավելի ուշ նա
Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։