Ազգային ժողովը մերժեց քաղաքական հետապնդումների մասին ընդդիմության հայտարարության նախագիծը
11:04 17.11.2026 (Թարմացված է: 12:24 17.11.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Այս նախագիծը խորհրդարանական մեծամասնություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից մերժվել էր նաև մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր 54 դեմ, 33 կողմ ձայներով օրակարգում չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը։
Ի դեպ, այս նախագիծը խորհրդարանական մեծամասնության` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, մերժվել էր նաև հանձնաժողովի նիստում։
Ընդդիմադիր խմբակցությունը փաստաթղթում անդրադարձել է երկրում խոսքի ազատության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։

Արսեն Գևորգյանը հերթական զոհն է․ ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նախագիծը ներկայացնելիս հիմնական շեշտադրումն արել էր դատական համակարգի անկախության, կալանքի կիրառման պրակտիկայի և արդար դատաքննության իրավունքի հետ կապված մտահոգությունների վրա։

Գալստյանը նշել էր, որ երկրում առկա են քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ և պահանջել էր ապահովել այդ անձանց իրավական երաշխիքները։
Մինչև լիագումար նիստի ժամանակ քվեարկությունը, «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 16–ին այս թեմայով հրավիրել էր խորհրդարանական լսումներ։ Այդ լսումներն այսօր անդրադարձան բոլոր այն ՔՊ–ական պատգամավորները, որոնք ելույթ ունեցան` փորձելով նսեմացնել դրանց նշանակությունը։