00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:02
12 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վաղվանից ընդդիմադիրները փոքր խմբերով փողոցներում իրազեկման ակցիաներ կանցկացնեն. Շուշանյան

Բաժանորդագրվել
Լիլյա Շուշանյանի խոսքով` միավորման կոչը վերաբերում է ոչ միայն քաղաքական ուժերին, այլև հասարակական, մշակութային գործիչներին, կազմակերպություններին, անհատներին, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայի համար։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում վաղվանից քաղաքական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները փոքր խմբերով դուրս են գալու փողոցներ` քաղաքացիներին իրազեկելու գործող իշխանության քայլերի կործանարար հետևանքների մասին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախկին փոխնախարար, հանրային կառավարման փորձագետ Լիլյա Շուշանյանը։
Նշենք, որ րոպեներ առաջ ավարտվել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և մյուս ընդդիմադիր ուժերի անդամների հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանն իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությունը. Զուրաբյան
Լիլյա Շուշանյանի խոսքով` «Ուժեղ Հայաստանին» հաջողվել է մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին համոզել, որ եթե հարցը ազգային օրակարգին է վերաբերում, ապա ընդդիմադիրների նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները։
նա նշեց, որ միավորման կոչը վերաբերում էոչ միայն քաղաքական ուժերին, այլև հասարակական, մշակութային գործիչներին, կազմակերպություններին, անհատներին, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայի համար։
«Միայն այսօր մեզ են միացել 3 կուսակցություններ. «Միասնության թևերը»` Արման Թաթոյանի ղեկավարությամբ, «Հայաստնի դեմոկրատական կուսակցությունը»` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը` Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ` չհաշված բազմաթիվ անհատներ, հասարակական գործիչներ»,–ասաց նա։
Լրագրողի այն դիտարկմանը, թե կան քաղաքական ուժեր, որոնք տեղյակ չեն եղել ու հրավեր չեն ստացել միասնական քննարկմանը մասնակցելու համար, Շուշանյանն ընդգծեց, որ ազգային օրակարգին միանալը հրավիրատոմսով չէ, իրենք ոչ մեկին հրավիրատոմս չեն ուղարկել։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն իր հերթին կարծում է, որ այս անգամ ընդդիմության շանսերը հաջողության հասնելու գործում շատ ավելի մեծ են, քանի որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված, համագործակցության ձևաչափը շատ ֆիքսված է։
«Վաղվանից սկսվող ակցիաները միտված են հասարակական համաձայնության այնպիսի միջավայրի ձևավորմանը, որ ռեժիմի երախի ատամները մաշվեն, իսկ ռեպրեսիաները, մարդ բռնելը` նվազեն»,–ասաց նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 4-ի երեկոյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հանդիպում անցկացրեց ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն` համազգային համախմբման ձևավորման մասին։ Դրա նպատակներն են «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը», «խաղաղությունը՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների», «ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը», «ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը»։
Լրահոս
0