https://arm.sputniknews.ru/20261110/arsen-gevvorgjany-hertakan-zvohn-e-ynddimadir-uzheri-hamategh-hajtararutjuny-109170966.html
Արսեն Գևորգյանը հերթական զոհն է․ ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունը
Արսեն Գևորգյանը հերթական զոհն է․ ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունը
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր ուժերը կոչ են անում միջազգային բոլոր կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների... 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T15:48+0400
2026-11-10T15:48+0400
2026-11-10T15:50+0400
արսեն գևորգյան
ընդդիմություն
«նուբարաշեն» քկհ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108938365_4:0:1280:718_1920x0_80_0_0_75b38b027fdaeac8449bade54f708431.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը ցույց է տալիս, որ մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք։ Ազգային օրակարգի շուրջ համախմբած ընդդիմադիր ուժերը համատեղ հայտարարություն են տարածել այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացած Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի դեպքի մասին։Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:Շեշտվում է՝ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծված քաղաքական հետապնդումների հերթական զոհն է։ Ընդդիմադիր ուժերը խստագույնս դատապարտում են նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը։Նրանք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը։Ընդդիմադիր ուժերը կոչ են անում միջազգային բոլոր կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեցող քաղաքական հետապնդումների պրակտիկային։«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանում անցկացված խուզարկություններից ու 14 մարդու ձերբակալությունից հետո։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում էր ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։Արսեն Գևորգյանը ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108938365_185:0:1142:718_1920x0_80_0_0_f250440d11e2b9fd615d139a19cf4193.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն գևորգյան, ընդդիմություն, «նուբարաշեն» քկհ
արսեն գևորգյան, ընդդիմություն, «նուբարաշեն» քկհ
Արսեն Գևորգյանը հերթական զոհն է․ ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունը
15:48 10.11.2026 (Թարմացված է: 15:50 10.11.2026) Ընդդիմադիր ուժերը կոչ են անում միջազգային բոլոր կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքերին։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը ցույց է տալիս, որ մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք։ Ազգային օրակարգի շուրջ համախմբած ընդդիմադիր ուժերը համատեղ
հայտարարություն են տարածել այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահացած Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի դեպքի մասին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:
Շեշտվում է՝ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծված քաղաքական հետապնդումների հերթական զոհն է։
«Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրա ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները»,–ասված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր ուժերը խստագույնս դատապարտում են նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը։
Նրանք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը։
Ընդդիմադիր ուժերը կոչ են անում միջազգային բոլոր կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեցող քաղաքական հետապնդումների պրակտիկային։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանում անցկացված խուզարկություններից ու 14 մարդու ձերբակալությունից հետո։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում էր ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։ Արսեն Գևորգյանը ամուսնացած էր, ուներ 2 երեխա։