00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստան–ՀԱՊԿ. ո՞վ է մեղավոր, և ի՞նչ անել

© Sputnik / Aram NersesyanՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառը Երևանի` Բրյուսել-Մոսկվա դիմակայությանը մասնակցելու նախապատրաստությունն է, հատկապես որ «ուրիշի ձեռքերով պատերազմելը» ԵՄ-ի սիրելի մեթոդն է։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանի իշխանության նախաձեռնած՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ձգձգված պատմությունը տրամաբանական հանգուցալուծում ստացավ. Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից՝ առանց կազմակերպությունից հեռացնելու։
Իրադարձությունների պաշտոնական վարկածը հետևյալ տեսքն ունի։
Հայկական կողմը մատնանշում է 2022 թվականի իրադարձությունները, երբ ադրբեջանական զորքերը գրավեցին Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով չարձագանքեց տեղի ունեցածին։ Քանի որ ՀԱՊԿ-ը իբր չի արձագանքել, Հայաստանը, իշխանությունների կարծիքով, նպատակահարմար չի համարում շարունակել համագործակցությունը կազմակերպության շրջանակում։
ՀԱՊԿ-ն իր հերթին հայտարարում է, որ Հայաստանից ստացված դիմումը չէր ենթադրում կազմակերպության զորախմբի տեղակայում Հայաստանի տարածքում, քանի որ այդպիսի հայտ չէր ներկայացվել։
ՀԱՊԿ–ում ՀՀ–ին ձայնի իրավունքից զրկելը միայն նախերգանքն է. ի՞նչ ուղերձ է հղում ՌԴ–ն
Հայկական կողմը դիմել է միայն «խորհրդատվական օգնություն» տրամադրելու խնդրանքով։ Համենայն դեպս այսպիսի տեսք ունի իրադարձությունների պաշտոնական տարբերակը։ Իսկ ի՞նչ է իրականում կատարվում այս գործընթացների կուլիսներում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է։
Ինչպես հայտնի է, Հայաստանը հայտարարել է արևմտյան և եվրոպական քաղաքական ու տնտեսական կառույցներին, մասնավորապես՝ ԵՄ-ին ինտեգրվելու ուղու մասին (ի դեպ, դատելով ՀՀ իշխանությունների գործողությունների տրամաբանությունից` հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով) և իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանում «ժողովրդավարության բաստիոն»։
Ինչ վերաբերում է «ժողովրդավարության բաստիոնին», ապա 2026 թվականի հունիսի 7-ի խայտառակ ընտրություններից հետո կասկածներ ծագեցին անգամ ամենահամոզված արևմտամետների շրջանում, քանի որ այն, ինչ անում էր Փաշինյանի կառավարությունը ընտրարշավի և ձայների բուն հաշվարկի ժամանակ, անհնար է այլ կերպ անվանել, քան բոլոր ժողովրդավարական նորմերի բացահայտ ոտնահարում։
Բայց սա, իհարկե, չի չեղարկում այն փաստը, որ Հայաստանն իրեն ներկայացնում է որպես երկիր, որը պատրաստ է «ժողովրդավարական պետությունների ակումբի» մաս կազմել (մի՛ ծիծաղեք, խոսքը ԵՄ-ի մասին է):
Միևնույն ժամանակ բոլորը հիանալի հասկանում են, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ոչ միայն անիրատեսական է, այլև նույնիսկ տեսականորեն անհնար։
Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. Մատվիենկո
Սակայն սա չի խանգարում նույն եվրոպացիներին, որ «Հայաստանի հետ հարաբերությունների խորացման» անվան տակ մեր երկիրը փաստացի վերածեն հակառուսական և հակաիրանական պլացդարմի: Բայց ինչպե՞ս Հայաստանը կարող է դառնալ նման պլացդարմ՝ մնալով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի անդամ: Պարզ է, որ ոչ մի կերպ:
Եվ ահա այստեղ է սկսվում ամենակարևորը:
Հայաստանին ՀԱՊԿ-ից պոկելը, ըստ էության, տարածաշրջանում սպասվող ցնցումների ալֆան և օմեգան է։ Նույն «եվրոպացի բարեկամների» հաշվարկներով՝ Հայաստանին վերապահված է զոհաբերվող գառան դերը, որի արյունն ու ապագան պետք է դրվեն ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ապագա առճակատման զոհասեղանին։
Ի դեպ, հենց այդպիսի՝ ուրիշի ձեռքերով մղվող պատերազմի մասին են այդքան սիրում դատողություններ անել Եվրամիության ամենա«խաղաղասեր» ղեկավարները։
Անկասկած, Հայաստանը հարցեր ունի ՀԱՊԿ-ին, ինչպես և ՀԱՊԿ-ը հարցեր ունի Հայաստանին։
Սակայն ՀՀ իշխանությունների վարքագծի տրամաբանությունն ինքնին հուշում է, որ նրանց կարծես ընդհանրապես չի հետաքրքրում կազմակերպության հետ տարաձայնությունների իրական կարգավորումը։ Նրանց համար շատ ավելի էական է քայլ առ քայլ լարել մթնոլորտն այնքան, որ ՀԱՊԿ-ն ի վերջո ինքը Հայաստանին հեռացնի իր շարքերից։
Եվ հիմա երեք հիմնական հարց է ծագում, որոնց պատասխանները բացահայտում են իրական պատկերը, փաշինյանական իշխանությունների ու Հայաստանի արևմտյան երդվյալ «բարեկամների» նպատակները, ինչպես նաև բուն ՀԱՊԿ-ի դիրքորոշումը։
Առաջին հարց՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չհեռացրեց Հայաստանին իր շարքերից, այլ պարզապես զրկեց ձայնի իրավունքից։
Երկրորդ հարց՝ ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը պարզապես չի լքում ՀԱՊԿ-ը, այլ նախընտրում է դրսևորել բացարձակ անհամարժեք վարքագիծ. մի կողմից կառույցին մեղադրում է բոլոր մահացու մեղքերի մեջ, մյուս կողմից չի հեռանում կազմակերպությունից։
Եվ երրորդ` թերևս ամենակարևոր հարցը՝ այս ամբողջ պատմության մեջ որտե՞ղ են թաքնված ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և, որ ամենակարևորն է, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։
Հենց այս երեք հարցերի պատասխաններն են բացահայտում ամենագլխավորը՝ ո՞վ է մեղավոր, և ի՞նչ անել։
Ի դեպ, փաշինյանական իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի բոյկոտով պայմանավորված իրավիճակն անխուսափելիորեն, ուղիղ և խիստ ցավոտ (եթե չասենք՝ դաժան) ազդեցություն կունենա Հայաստանի ու ԵԱՏՄ-ի առանց այն էլ ծայրահեղ լարված հարաբերությունների վրա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի կարող չհասկանալ դա։
Այդ դեպքում ինչի՞ համար է այս ամենը։
Պատասխանները կստանանք մինչև 2027 թվականի գարուն։
Շատ քիչ ժամանակ է մնացել։
Սպասում ենք։
Լրահոս
0