https://arm.sputniknews.ru/20261111/hajastanin-zrkecin-hapkum-dzajni-iravunqic-peskvov-109232891.html
Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից. Պեսկով
Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանն արդեն մի քանի տարի չի կատարել իր պարտավորությունները: 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T18:34+0400
2026-11-11T18:34+0400
2026-11-11T18:49+0400
հայաստան
հայաստան և հապկ
դմիտրի պեսկով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109232523_0:0:3264:1836_1920x0_80_0_0_217f640e2bd803937de954b8e2198c88.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին զրկեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109232523_251:0:2980:2047_1920x0_80_0_0_c2ed6ecdf4c16eaa815d5acd9ac1385f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, դմիտրի պեսկով
հայաստան, հայաստան և հապկ, դմիտրի պեսկով
Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից. Պեսկով
18:34 11.11.2026 (Թարմացված է: 18:49 11.11.2026) Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանն արդեն մի քանի տարի չի կատարել իր պարտավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին զրկեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո։
«Թեմային անդրադարձ է եղել, որոշում է կայացվել։ Հաշվի առնելով, որ Հայաստանը արդեն մի քանի տարի չի կատարել իր պարտավորությունները, առաջնորդվելով կազմակերպության կանոնադրությամբ` առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից», – Life-ին հայտնել է Պեսկովը։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։