https://arm.sputniknews.ru/20261112/hajastany-shat-ban-kkvorcni-ete-durs-ga-hapk-ic-matvienkvo-109267180.html
Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. Մատվիենկո
Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. Մատվիենկո
Sputnik Արմենիա
Դաշնության խորհրդի խոսնակը նաև կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ. Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտումը... 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T12:58+0400
2026-11-12T12:58+0400
2026-11-12T12:58+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98485577_0:0:1280:720_1920x0_80_0_0_1384ddab6a5a15aa04ce9c290b282d17.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։Խոսելով ԵՄ-ին միանալու Հայաստանի ձգտումների մասին՝ Մատվիենկոն նշել է, որ ամբողջ իրավական նորմատիվային բազայի եվրոունիֆիկացիան անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։«Եվ բոլոր առաջնորդներն այդ մասին բացահայտ և անկեղծ խոսում են. որ այդ դեպքում պետք է ընտրություն արվի։ Կցանկանայի նաև, որ դա լինի, իհարկե, հայ ժողովրդի ընտրությունը», – հավելել է նա։Մոսկվայում նոյեմբերի 11-ին կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ երկրների առաջնորդները որոշել են Հայաստանին զրկել ձայնի իրավունքից և կազմակերպության պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու որոշումը հաստատվել է հանդիպման ընթացքում: Կանոնադրության համաձայն՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները պարտքը լրիվ մարելու դեպքում։Կազմակերպությունում անդամակցությունը սառեցնելու մասին ավելի վաղ բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դադարեցնելով ՀԱՊԿ բյուջե մուծումներ կատարել`Հայաստանը, սակայն, որևէ ակտիվ գործողություն չի ձեռնարկում կազմակերպությունից դուրս գալու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/06/98485577_160:0:1120:720_1920x0_80_0_0_abcf8ec953d74ed5c362ad107eae8179.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. Մատվիենկո
Դաշնության խորհրդի խոսնակը նաև կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ. Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտումը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Սա զուտ տեխնիկական աշխատանք է՝ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության։ Երկիրը, որը երկար ժամանակ անդամավճարները չի վճարում, զրկվում է ձայնի իրավունքից։ Այդ ամենը համապատասխանում է ՀԱՊԿ փաստաթղթերին։ Մնացածը Հայաստանի իրավունքն է՝ պահպանել ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը, թե ոչ։ Կարծում եմ, որ եթե հակառակը տեղի ունենա, Հայաստանը շատ բան կկորցնի», – ասել է նա Վիետնամ կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում։
Խոսելով ԵՄ-ին միանալու Հայաստանի ձգտումների մասին՝ Մատվիենկոն նշել է, որ ամբողջ իրավական նորմատիվային բազայի եվրոունիֆիկացիան անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։
«Եվ բոլոր առաջնորդներն այդ մասին բացահայտ և անկեղծ խոսում են. որ այդ դեպքում պետք է ընտրություն արվի։ Կցանկանայի նաև, որ դա լինի, իհարկե, հայ ժողովրդի ընտրությունը», – հավելել է նա։
Մոսկվայում նոյեմբերի 11-ին կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ երկրների առաջնորդները
որոշել են Հայաստանին զրկել ձայնի իրավունքից և կազմակերպության պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու որոշումը հաստատվել է հանդիպման ընթացքում: Կանոնադրության համաձայն՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները պարտքը լրիվ մարելու դեպքում։
Կազմակերպությունում անդամակցությունը սառեցնելու մասին ավելի վաղ բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դադարեցնելով ՀԱՊԿ բյուջե մուծումներ կատարել`Հայաստանը, սակայն, որևէ ակտիվ գործողություն չի ձեռնարկում կազմակերպությունից դուրս գալու համար։