00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են ընթանում ԱԺ աշխատանքի հետ կապված. ԶԼՄ

© SputnikТигран Абраамян на Первой сессии 9-го созыва Национального собрания РА (2 августа 2026). Еревaн
Тигран Абраамян на Первой сессии 9-го созыва Национального собрания РА (2 августа 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2026
Բաժանորդագրվել
Խմբակցությունում այս պահին 2 կարծիք կա:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում ներքին թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված Ազգային ժողովում հետագա գործունեության հետ։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Սամվել Կարապետյանի («Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ-խմբ.) կալանավորումից հետո խմբակցությունում տարաձայնություններ են առաջացել՝ արդյոք ստեղծված իրավիճակում ճիշտ է շարունակել խորհրդարանական աշխատանքը, թե՞ պետք է բոյկոտել ԱԺ նիստերն ու հրաժարվել դրանց մասնակցությունից։ Խմբակցության մի հատվածը պնդում է, որ ստեղծված իրավիճակում պետք է ընդհանրապես չմասնակցել խորհրդարանի աշխատանքներին՝ այդ կերպ արտահայտելով իրենց քաղաքական դիրքորոշումը»,- գրում է թերթը:
Խմբակցության մյուս մասն էլ կարծում է, որ ԱԺ աշխատանքների բոյկոտը նվեր կլինի իշխանություններին, քանի որ ընդդիմությունը կզրկվի խորհրդարանում իշխանության քայլերը քննադատելու, նախագծերին հակադրվելու և քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորությունից։
Ըստ կայքի տեղեկությունների՝ «Ուժեղ Հայաստանում» այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, և վերջնական որոշումը պետք է կայացվի նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստի ընթացքում։
Հիշեցնենք` նոյեմբերի 4–ին վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Քննչական կոմիտե։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Նոյեմբերի 5–ին դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին։
Լրահոս
0