00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
1 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շտապօգնությունն Արսեն Գևորգյանի մոտ է հասել կանչից 16 րոպե անց․ Սրբուհի Գալյան

© SputnikՍրբուհի Գալյանը
Սրբուհի Գալյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2026
Սրբուհի Գալյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սրբուհի Գալյանի խոսքով` Արսեն Գևորգյանի ամբուլատոր քարտում սրտի հետ կապված գանգատ չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Կալանավայրում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի համար շտապօգնություն է կանչվել բուժաշխատողի՝ նրա խուց մտնելուց անմիջապես հետո, իսկ շտապօգնության մեքենան քրեակատարողական հիմնարկ է հասել կանչից 16 րոպե անց։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախարարի խոսքով՝ դեպքի հանգամանքները ֆիքսվել են ՔԿՀ-ի տեսախցիկներով։
Նախարարն անդրադարձավ նաև Գևորգյանի առողջական վիճակին՝ հայտնելով, որ այդ հարցով խոսել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ։
«Փորձել եմ հասկանալ՝ անձի ամբուլատոր քարտում որևէ հիվանդության վերաբերյալ նշումներ եղե՞լ են։ Ինձ ասվել է, որ իշեմիկ խնդիրների հետ կապված գանգատներ արձանագրված չեն եղել։ Անձը ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում չի բողոքել, որևէ խնդրի մասին չի հայտնել։ Նրա ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը, այդ ժամին»,– ասաց նախարարը։
Գալյանը ողջունեց ընդդիմության կողմից այս խնդիրը բարձրաձայնելը` նշելով, որ դրանք ստիպում են պատասխանատու մարմիններին ավելի զգոն լինել և բազմակի ստուգել իրենց գործողությունները։
«Վատ է, որ միայն մեկ մահվան դեպքի մասին են խոսում։ Մենք բոլոր մահվան դեպքերով ենք զբաղվում։ Սա չորրորդ դեպքն է»,– շարունակեց Գալյանը։
Նախարարի խոսքով՝ բոլոր չորս դեպքերով էլ ուսումնասիրություններ են իրականացվում, նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում պետք է իրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը, կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
46–ամյա Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10–ին մահացավ կալանավայրում։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Գևորգյանի մահվան համար պետք է պատասխանատվության ենթարկվեն ՔԿՀ պատասխանատուները․ Ալավերդյան
Լրահոս
0