Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
19:01 10.11.2026 (Թարմացված է: 19:42 10.11.2026)

© Photo : Social media of Arsen Gevorgyan
Բաժանորդագրվել
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ինչպես հայտնի է, որ այսօր կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացվածխուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը, կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։