00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
1 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լավ պարապած ելույթ էր․ Թանդիլյանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողի մասին

© Sputnik / Aram Nersesyan Մանե Թանդիլյան
Մանե Թանդիլյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2026
Բաժանորդագրվել
Նա համոզված է, որ սպանությունն ունի կատարող, աջակցող, կազմակերպող և հովանավորող։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի ելույթը նախապես պատրաստված էր, պարապած և ուղղորդված։ Այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը (Վալոդյա Գրիգորյանը եղել է այդ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ. խմբ)։
Այսօր կայացած նիստի ընթացքում Հարությունյանը հայտարարեց, թե ոստիկանական բաժնում իրեն ստիպել են, որ ասի, թե ինքն է սպանությունը կատարել։ Նա նաև բարձրաստիճան ոստիկանների անուններ հնչեցրեց։
«Նրան պատրաստել էին, թե տարաբնույթ հարցերին ինչպես պիտի պատասխանի և ուղղորդված սցենարով, ըստ որի ինքը պիտի խուսափի պատժից։ Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց ոստիկանական համակարգում աշխատող երկու բարձրաստիճան անձանց վերաբերյալ՝ Վարդան Վարդանյանի և Արամ Հովհաննիսյանի։ Այդ երկու անձինք ազատվել են աշխատանքից, հետո վերականգնվել, տարբեր պաշտոններ են զբաղեցրել։ Փաստ է, որ այսօր Գևորգ Հարությունյանը մեղադրեց Վարդան Վարդանյանին ապացույցները կեղծելու, իրեն ահաբեկելու, վախեցնելու մեջ»,- ասաց Թանդիլյանը։
Նա ենթադրում է, որ Հարությունյանին ուղղորդել են իր վրա վերցնել մեղքը, ինչը ևս հանցագործություն է։ Իր վրա մեղքը վերցնելով՝ նա նախաքննության առաջին օրերին, ամիսներին խոչընդոտել է իրական հանցագործություն կատարողին հայտնաբերել։
Ըստ նրա՝ հարց է, թե ով է ուղղորդել Հարությունյանին դա անել։
«Հանցագործություն է, որ վերցնես քեզ վրա, հետո նաև մեղադրես այլ անձանց, թե քեզ պարտադրել են և փորձես դրանով խուսափել պատասխանատվությունից։ Սուտ մատնություն կա այստեղ կամ պաշտոնական լիազորությունների չարաշահում, այսինքն՝ հանցագործների մի ամբողջ խումբ է այստեղ աշխատում»,- նշեց Թանդիլյանը։
Նա համոզված է, որ սպանությունն ունի կատարող, աջակցող, կազմակերպող և հովանավորող։
Թանդիլյանը վստահ է, որ սպանության կազմակերպիչների և հովանավորողների շարքում ներկա պաշտոնյաներ կան, և դա է պատճառը, թե ինչու դեռ չի ստացվում ամբողջական բացահայտել այս սպանությունը։
Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել էր 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվեցին Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վնասվածք ստացավ ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և 2025-ի փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվեց Գևորգ Հարությունյանը, որը խոստովանեց` ինքն է կատարել սպանությունը։
Լրահոս
0