00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
1 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շանտաժ արեցին. Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվողը պնդեց` իրեն սպառնացել են

© PhotoГеворг Арутюнян, признавшийся в убийствах главы общины Паракар Володи Григоряна и сотрудника криминальной полиции Карена Абрамяна, и его близкий друг Мгер Ахтоян - бывший глава общины Мердзаван, сотрудник уголовного розыска
Геворг Арутюнян, признавшийся в убийствах главы общины Паракар Володи Григоряна и сотрудника криминальной полиции Карена Абрамяна, и его близкий друг Мгер Ахтоян - бывший глава общины Мердзаван, сотрудник уголовного розыска - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2026
Բաժանորդագրվել
Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը դատարանի դահլիճում նոր մանրամասներ հայտնեց։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը դատարանի դահլիճում հայտարարեց, թե ոստիկանության ծառայողների սպառնալիքների և շանտաժի ներքո է խոստովանել սպանության կատարումը։
«Ինձ ոստիկանության պաշտոնյաներն ասացին, որ ընտանիքս, հայրս, մայրս, քույրս վտանգի տակ են, ասա` դու ես սպանել Վալոդյա Գրիգորյանին։ Ինձ երրորդ անգամ էին արդեն ոստիկանություն կանչում ու այդ օրը մի քանի հարց տվեցին, ես նույն բաներն էի ասում, ինչ մյուս ցուցմունքներում էլ եմ ասել։ Դեպքի վայրում, որ իմ բարսետկան էր եղել, ես ասում էի, որ իմն է, բայց չգիտեմ` ինչպես է հայտնվել այնտեղ։ Ասացին` ոչ ոքի մի պահի, քո բարսետկան ասա ում ես տվել, Մհեր Ախտոյանի, Նարեկ Օհանյանի անունները տուր ու ստեղից տուն գնա։ Ես ասացի` չեմ կարող նման բան ասել, այդպիսի բան չի եղել։ Ինձ այդ ժամանակ ձեռնաշղթաներ հագցրին` նշելով, որ կալանավորում են ու այդ ժամանակ սենյակ մտավ նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը։ Նա ասաց. «Լսի ուրեմն, հենց հիմա ասում ես, որ դու ես արդել, եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի»»,– ասաց մեղադրյալը։
Նա ընդգծեց, որ իրեն շանտաժ է արել Վարդանյանը` նշելով, որ սպանություն կատարելն իր վրա չվերցնելու դեպքում ոստիկանական «պոստ» չեն կանգնեցնի իրենց տան մոտ, ու Վալդոյա Գրիգորյանի հարազատներն էլ կվնասեն ընտանիքին։
Հարությունյանը շեշտեց` այդ պահին խառնվել է իրար, մտածել ընտանիքի մասին, չի հասկացել` ինչ պետք է անի, մանավանդ, որ ծանր հանցագործության մասին է խոսքը, ստիպված մեղքն իր վրա է վերցրել։
«Ինձ ասաց փոքր քույր ունես, տարիքով տատիկ, պապիկ, ծնողներ, գուցե իրենք էլ իրենց վնաս տան։ Ինձ անընդհատ դա էին ասում։ Դրանից հետո ինձ «կանդալած» տարան այնտեղ, որտեղ եղել է զենքը։ Հասկացա` ինձ, որ հարցնեն` պետք է ասեմ, որ այդտեղ եմ պահել զենքը։ Հետո մի ճանապարհով գնացինք, որը պետք է ցույց տայի, իբր այդտեղով եմ փախել»,– ասաց Հարությունյանը։
Նիստի ժամանակ նաև հիշեց, որ իրեն ոստիկանության պաշտոնյաները վստահեցրել են` ինքնախոստովանական ցուցմունք տալու դեպքում առավելագույնը 10-12 տարով կդատեն, բայց կօգնեն, որ վաղաժամկետ դուրս գա։
Հարությունյանը նաև նշեց` ծնողներին էլ է ասել` մեղքն իր վրա է վերցրել, որպեսզի իրենց կյանքին վտանգ չսպառնա։
Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վնասվածք է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվեց Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Լրահոս
0