https://arm.sputniknews.ru/20250928/merdzavanum-spanutjan-gvortsvov-erkrvord-dzerbakalvats-ka-93993339.html
Մերձավանում սպանության գործով երկրորդ ձերբակալված կա
Մերձավանում սպանության գործով երկրորդ ձերբակալված կա
Sputnik Արմենիա
Այսօր ևս Մերձավանում շարունակվում է ոստիկանական ուժեղացված ծառայությունը։ 28.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-28T10:08+0400
2025-09-28T10:08+0400
2025-09-28T10:10+0400
մերձավան
վալոդյա գրիգորյան
սպանություն
փարաքար
կասկածյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93822069_0:0:1600:901_1920x0_80_0_0_d1eeb504959af8c57a6b40f02335173e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Մերձավանում սպանության գործով երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանական ցուցմունք է տվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Երկրորդ անձը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ի երեկոյան։Ավելի վաղ Սարգսյանը հայտնել էր, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, որը խոստովանել է՝ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք։ Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը ևս հայտնաբերվել է։Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 27–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։Հավելենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել էր Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը:ՀՀ քաղաքական ուժերը դատապարտել են Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունը
մերձավան
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93822069_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c1ac9601eb39c192dd21cb823a7fc632.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մերձավան, վալոդյա գրիգորյան, սպանություն, փարաքար, կասկածյալ
մերձավան, վալոդյա գրիգորյան, սպանություն, փարաքար, կասկածյալ
Մերձավանում սպանության գործով երկրորդ ձերբակալված կա
10:08 28.09.2025 (Թարմացված է: 10:10 28.09.2025) Այսօր ևս Մերձավանում շարունակվում է ոստիկանական ուժեղացված ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Մերձավանում սպանության գործով երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանական ցուցմունք է տվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Երկրորդ անձը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ի երեկոյան։
Ավելի վաղ Սարգսյանը
հայտնել էր, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, որը խոստովանել է՝ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք։ Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը ևս հայտնաբերվել է։
Այսօր ևս Մերձավանում շարունակվում է ոստիկանական ուժեղացված ծառայությունը Մհեր Ախտոյանի տան մոտ, ինչպես նաև այն տան մոտ, որտեղ հայտնաբերվել են գործով իրեղեն ապացույցներ՝ կիսաայրված հագուստ, դիմակ և այլն։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով
սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 27–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։
Հավելենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին
ձերբակալվել էր Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: