https://arm.sputniknews.ru/20261112/inchpes-tshisht-kvoghmnvorvoshvi-taqsin-kam-shtapognutjuny-hhum-hascenery-kveranajven-109266250.html
Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվի տաքսին կամ շտապօգնությունը. ՀՀ–ում հասցեները կվերանայվեն
Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվի տաքսին կամ շտապօգնությունը. ՀՀ–ում հասցեները կվերանայվեն
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց միաժամանակ սահմանել հասցեների ցուցանակների միասնական ստանդարտ։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T12:39+0400
2026-11-12T12:39+0400
2026-11-12T12:52+0400
ռեեստր
շտապօգնություն
կադաստրի կոմիտե
տաքսի
հհ կառավարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/09/38471782_0:122:1600:1022_1920x0_80_0_0_bcc99ca2bb42286e7f58157cb54cff1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ–ում կներդրվի հասցեների կենտրոնական ռեեստր, որի արդյունքում բազմաթիվ հասցեներ կվերանայվեն ու կփոփոխվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ այս ռեեստրի բացակայության արդյունքում օրինակ` տաքսի ծառայությունները կամ այլ մատակարարներ ստիպված են եղել ստեղծել իրենց ռեեստրը, որը հաճախակի թարմացումներ չի ունենում։Ըստ նրա` հաջորդ քայլը կլինի այն, որ բոլոր այս ծառայություններ մատուցողների հետ պետք է լինեն կոնկրետ կարգավորումներ, որպեսզի նրանք նույնպես օգտվեն միասնական ռեեստրից, մանավանդ, երբ համայնքի կողմից, օրինակ, ինչ–որ փողոցի անվանափոխություն է տեղի ունենում։Հետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնությունը ինսուլտով հիվանդի է տեղափոխել. մանրամասներԹովամասյանն ավելացրեց, որ ռեեստրից օգտվելու համար նաև նախատեսում են որոշակի գումար, սակայն չափն ու կարգավորումները դեռ չեն որոշել։ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ քաղաքացին տանը նստած պարտավորություն չունի մտնելու ռեեստր` տեսնելու` իր հասցեն փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Ըստ Գրիգորյանի` եթե անզգույշ լինենք, ապա այս համակարգը կարող է անհարկի խցանումների առիթ հանդիսանալ, եթե նորմալ ու հասցեական ծանուցում, իրազեկում չլինի, ու շտապօգնությունը, օրինակ, անընդհատ գնա–գա նույն հատվածներով, արդյունքում խցանումը 3 անգամ կմեծանա։Փոխվարչապետն առաջարկեց նաև միաժամանակ սահմանել հասցեների ցուցանակների միասնական ստանդարտ, քանի որ դա է քաղաքակիրթ տարբերակը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ այդ հարցը կարգավորում են համայնքները, սակայն ավելացրեց, որ դա պետք է սկսել անել կենտրոնացված մեթոդաբանությամբ։ Մեկ անձ 500–ից ավելի շտապօգնության կանչ է արել. Ավանեսյանը խոսեց չարաշահումների մասինԹովմասյանի կարծիքով` այդ նույն տրամաբանությամբ պետք է կանգառները ևս անուններ ունենան, որպեսզի տեղեորոշումն ու կողմնորոշումը հատկապես զբոսաշրջիկների համար ու կադաստրային քատեզների վրա ավելի հեշտ լինի։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին ավելացրեց, որ շտապօգնության ծառայությունը բոլոր հնարավոր աղբյուրներից իր շտեմարանը ձևավորել է, խնդիրը միայն ՀՀ տարբեր քաղաքներում կրկնվող անուններով փողոցներն են, և երբ քաղաքացին զանգում ու արագ ասում է հասցեն, հաճախ չի շեշտում` կոնկրետ որ քաղաքի։ Ըստ նրա` այս դեպքում էլ պետք է լինի մեկ միասնական ստանդարտ, որպեսզի շտապօգնության մեքենան կարողանա արագ մոտենալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/09/38471782_176:0:1600:1068_1920x0_80_0_0_17c44930ecf466c5aa8b4875fe16fe79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեեստր, շտապօգնություն, կադաստրի կոմիտե, տաքսի, հհ կառավարություն
ռեեստր, շտապօգնություն, կադաստրի կոմիտե, տաքսի, հհ կառավարություն
Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվի տաքսին կամ շտապօգնությունը. ՀՀ–ում հասցեները կվերանայվեն
12:39 12.11.2026 (Թարմացված է: 12:52 12.11.2026) ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց միաժամանակ սահմանել հասցեների ցուցանակների միասնական ստանդարտ։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ–ում կներդրվի հասցեների կենտրոնական ռեեստր, որի արդյունքում բազմաթիվ հասցեներ կվերանայվեն ու կփոփոխվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ այս ռեեստրի բացակայության արդյունքում օրինակ` տաքսի ծառայությունները կամ այլ մատակարարներ ստիպված են եղել ստեղծել իրենց ռեեստրը, որը հաճախակի թարմացումներ չի ունենում։
Ըստ նրա` հաջորդ քայլը կլինի այն, որ բոլոր այս ծառայություններ մատուցողների հետ պետք է լինեն կոնկրետ կարգավորումներ, որպեսզի նրանք նույնպես օգտվեն միասնական ռեեստրից, մանավանդ, երբ համայնքի կողմից, օրինակ, ինչ–որ փողոցի անվանափոխություն է տեղի ունենում։
Թովամասյանն ավելացրեց, որ ռեեստրից օգտվելու համար նաև նախատեսում են որոշակի գումար, սակայն չափն ու կարգավորումները դեռ չեն որոշել։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ քաղաքացին տանը նստած պարտավորություն չունի մտնելու ռեեստր` տեսնելու` իր հասցեն փոխվե՞լ է, թե՞ ոչ։
«Եթե այս ամենի մասին մասին քաղաքացին չիմանա, ապա համակարգը սկսելու է աշխատել մասնակի, քանի որ նա տեղեկացված չի լինելու, ու, օրինակ, շտապօգնությանը նա իր իմացած հին հասցեն է ասելու։ Այս հարցն այսպես երկար ենք քննարկում, սակայն դա նաև պետք է քաղաքացիներին, որ տանը նստած` կարող է Կադաստրի կոմիտեն փոխի նրանց հասցեն, տեղյակ լինեն, չզարմանան»,– ընդգծեց նա։
Ըստ Գրիգորյանի` եթե անզգույշ լինենք, ապա այս համակարգը կարող է անհարկի խցանումների առիթ հանդիսանալ, եթե նորմալ ու հասցեական ծանուցում, իրազեկում չլինի, ու շտապօգնությունը, օրինակ, անընդհատ գնա–գա նույն հատվածներով, արդյունքում խցանումը 3 անգամ կմեծանա։
Փոխվարչապետն առաջարկեց նաև միաժամանակ սահմանել հասցեների ցուցանակների միասնական ստանդարտ, քանի որ դա է քաղաքակիրթ տարբերակը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ այդ հարցը կարգավորում են համայնքները, սակայն ավելացրեց, որ դա պետք է սկսել անել կենտրոնացված մեթոդաբանությամբ։
Թովմասյանի կարծիքով` այդ նույն տրամաբանությամբ պետք է կանգառները ևս անուններ ունենան, որպեսզի տեղեորոշումն ու կողմնորոշումը հատկապես զբոսաշրջիկների համար ու կադաստրային քատեզների վրա ավելի հեշտ լինի։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին ավելացրեց, որ շտապօգնության ծառայությունը բոլոր հնարավոր աղբյուրներից իր շտեմարանը ձևավորել է, խնդիրը միայն ՀՀ տարբեր քաղաքներում կրկնվող անուններով փողոցներն են, և երբ քաղաքացին զանգում ու արագ ասում է հասցեն, հաճախ չի շեշտում` կոնկրետ որ քաղաքի։
Ըստ նրա` այս դեպքում էլ պետք է լինի մեկ միասնական ստանդարտ, որպեսզի շտապօգնության մեքենան կարողանա արագ մոտենալ։