https://arm.sputniknews.ru/20261109/hetivotnin-vraerti-entarkats-shtapognutjuny-insultvov-hivandi-e-teghapvokhel-manramasner-109098706.html
Հետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնությունը ինսուլտով հիվանդի է տեղափոխել. մանրամասներ
Հետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնությունը ինսուլտով հիվանդի է տեղափոխել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Ե՛վ վրաերթի ենթարկված տղամարդու, և՛ ինսուլտով քաղաքացու կյանքը հաջողվել է փրկել: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T09:55+0400
2026-11-09T09:55+0400
2026-11-09T09:58+0400
շտապօգնություն
հետիոտն
վրաերթ
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/18/45717513_0:110:1600:1011_1920x0_80_0_0_85c13f7f6a496566454054b2e6546819.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Երևանի Շիրակի փողոցում հետիոտնին վրաերթի ենթարկած Շտապօգնության մեքենան այդ պահին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (գլխուղեղի ինսուլտ) ախտորոշմամբ և անգիտակից վիճակում մի բուժառուի է հոսպիտալացնելիս եղել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հարություն Հարությունյանը:Նշենք, որ ավելի վաղ shamshyan.com կայքը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, երեկոյան: Վրաերթի ենթարկված քաղաքացին փողոցը չթույլատրելի հատվածով է անցնելիս եղել։Նա պատմեց, որ վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայր անմիջապես մոտեցել է ևս 2 շտապօգնության բրիգադ, որից մեկը վրաերթի ենթարկված բուժառուին է հոսպիտալացրել տարածքային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ Մյուս բրիգադը արդեն վթարված բրիգադում գտնվող ինսուլտով բուժառուին է հոսպիտալացրելԵրկու բուժառուների վիճակն էլ կայուն է: ՇՕ տնօրենը շեշտեց, որ և՛ երեկոյան, և՛ առավոտյան այցելել է վրաերթի ենթարկված քաղաքացուն, զրուցել նրա հետ: Անձը գիտակից է, կոնտակտի մեջ է մտնում, վիճակը գնահատվում է կայուն։Հիշեցնենք, որ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/18/45717513_44:0:1468:1068_1920x0_80_0_0_1792b02ca3fd81297974f3854f75f611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շտապօգնություն, հետիոտն, վրաերթ, երևան
շտապօգնություն, հետիոտն, վրաերթ, երևան
Հետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնությունը ինսուլտով հիվանդի է տեղափոխել. մանրամասներ
09:55 09.11.2026 (Թարմացված է: 09:58 09.11.2026) Ե՛վ վրաերթի ենթարկված տղամարդու, և՛ ինսուլտով քաղաքացու կյանքը հաջողվել է փրկել:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Երևանի Շիրակի փողոցում հետիոտնին վրաերթի ենթարկած Շտապօգնության մեքենան այդ պահին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (գլխուղեղի ինսուլտ) ախտորոշմամբ և անգիտակից վիճակում մի բուժառուի է հոսպիտալացնելիս եղել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հարություն Հարությունյանը:
Նշենք, որ ավելի վաղ shamshyan.com կայքը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, երեկոյան: Վրաերթի ենթարկված քաղաքացին փողոցը չթույլատրելի հատվածով է անցնելիս եղել։
«Նոյեմբերի 8-ին, երեկոյան ժամը 23:15-ի սահմաններում Շիրակի փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել մոտ 30-35 տարեկան տղամարդու: Նա փողոցը հատելիս է եղել չթույլատրվող հատվածով, նաև պետք է դիտարկել գիշերային վատ տեսանելի պայմանները, անձրևային եղանակը: Շտապօգնության բրիգադն էլ լուսային ազդանշանը միացրած է եղել, երթևեկության կանոնների խախտում չի կատարել, սահմանված արագության գերազանցում չի եղել, մոտավորապես 40 արագությամբ երթևեկելիս է եղել»,- նշեց Հարությունյանը։
Նա պատմեց, որ վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայր անմիջապես մոտեցել է ևս 2 շտապօգնության բրիգադ, որից մեկը վրաերթի ենթարկված բուժառուին է հոսպիտալացրել տարածքային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ Մյուս բրիգադը արդեն վթարված բրիգադում գտնվող ինսուլտով բուժառուին է հոսպիտալացրել
Երկու բուժառուների վիճակն էլ կայուն է: ՇՕ տնօրենը շեշտեց, որ և՛ երեկոյան, և՛ առավոտյան այցելել է վրաերթի ենթարկված քաղաքացուն, զրուցել նրա հետ: Անձը գիտակից է, կոնտակտի մեջ է մտնում, վիճակը գնահատվում է կայուն։
Հիշեցնենք, որ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։