00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեկ անձ 500–ից ավելի շտապօգնության կանչ է արել. Ավանեսյանը խոսեց չարաշահումների մասին

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ ամեն ամիս մոնիտորինգ են արել և արձանագրել, որ 8 կանչը լիովին բավարար է։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները չեն փոփոխի առողջապահության պարտադիր ապահովագրության շրջանակում նախատեսված շտապօգնության 8 անվճար զանգերի քանակը, քանի որ քաղաքացիների կողմից լուրջ չարաշահման դեպքեր են գրանցել։ Այդ մասին այսօր ԱԺ–ում 2025 թվականին պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին։
Պատգամավորին հետաքրքրում էր` արդյոք հնարավոր չէ՞ շտապօգնության այդ 8 անվճար զանգերի քանակն ավելացնել։
Ի պատասխան նախարարն ասաց, որ ամեն ամիս մոնիտորինգ են արել և արձանագրել, որ տարեկան 8 կանչը լիովին բավարար է։
«Մենք ունենք փոքրաթիվ անձինք, որոնք չարաշահումներ են անում` հարյուրավոր կանչեր անելով։ Վերջերս էլ մի անձ 500–ից ավելի կանչ էր արել, ինչը վկայում է, որ դա շտապօգնության կանչ չէ։ Նրան ուղարկվել են վճարման անդորրագրեր և հետագայում, անհրաժեշտության դեպքում, հարկադիր կատարման ծառայության միջոցով մենք այդ գումարը կգանձենք»,– հայտարարեց Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ վերանայվել են նաև շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը, որպեսզինրանք էլ ավելի որոկյալ ծառայություններ կարողանան մատուցել բնակչությանը։
Հայանիստում տղամարդու են ձերբակալել շտապօգնության բժիշկներին սպառնալու համար․ ՆԳՆ
Հիշեցնենք` առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Դրանից հետո, կախված տեղանքից, գումարը կտատանվի 10 000 – 15 000 դրամի սահմաններում։ Բացառություններ լինելու են՝ դանակահարություն, կայծակնահարություն, հրազենային վիրավորում և այլն։
Լրահոս
0