00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
1 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուշացած բուժօգնություն և ախտորոշում․ ի՞նչ է եղել կալանավայրում Արսեն Գևորգյանի մահից առաջ

© Sputnik / Aram NersesyanՔԿՀ
ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2026
ՔԿՀ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փորձագետ Ծաղիկ Վարդանյանը վերլուծել է ՔԿԾ-ի հրապարակած ժամանակագրությունն ու մատնանշել ՔԿՀ բուժկետերում առկա համակարգային խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Անհետաձգելի շտապ բուժօգնության անհրաժեշտության դեպքում անազատության մեջ գտնվողները մեծ ռիսկի տակ են, և նրանց ողջ մնալն Աստծո հույսին է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց առողջապահական համակարգի փորձագետ Ծաղիկ Վարդանյանը` անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի` «Նուբարաշեն» ՔԿՀ–ում մահվան հանգամանքներին և ՔԿԾ–ի ներկայացրած ժամանակագրությանը։ Վարդանյանի դիտարկմամբ` Արսեն Գևորգյանին մոտ 1 ժամվա ընթացքում բուժօգնություն չի տրամադրվել։
ՀՀ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է` ինչ են արձանագրել տեսախցիկները Արսեն Գևորգյանի խցի մոտ նոյեմբերի 10-ի առավոտյան` մինչ նրա մահանալը։ Նշվել է, որ ժամը 07։37–ին մոտեցել է ծառայողը, զրուցել, ապա 07։40 մոտեցել ու զրուցել, երկու դեպքում էլ 1-ական րոպե մնացել խցում, այնուհետև 07։42 բուժքույրն է մոտեցել խցին, հաջորդ րոպեին մուտք գործել, 07։45 բուժքույրը դուրս է եկել խցից, կանչել շտապօգնություն, ապա 07։51-07։58 կրկին գտնվել խցում։ Շտապօգնությունը ժամանել է 08։10-ին, խուց մտել է 08։13-ին, ապա 10 րոպե անց Արսեն Գևորգյանին պատգարակով դուրս են հանել, բայց 08։27–08։33-ը ՔԿՀ–ի միջանցքում նրան էլեկտրասրտագրության սարքին են միացրել, բայց այդ ընթացքում արդեն արձանագրվել է անձի կենսաբանական մահը։
«Երբ բուժքույրը ներս է մտել և 1–2 րոպե անց դուրս եկել, պարզ է, որ առաջին օգնություն չի ցուցաբերվել։ Հնարավոր չէ այդ ժամանակահատվածում նախաբժշկական օգնություն իրականացնել, բուժքույրն էլ իրավասություն չունի վերջնական ախտորոշում տալու և նման ծավալի բուժօգնություն իրականացնելու։ Առհասարակ, ՔԿԾ–ի ներկայացրած ժամանակագրությունից պարզ է դառնում, որ մոտ 1 ժամ Արսենին բուժօգնություն չեն ցուցաբերել ու նույնիսկ խցից չեն հանել՝ գոնե բուժկետ տեղափոխելու համար։ Մինչ շտապօգնության ժամանումը առնվազն կարելի էր կապ հաստատել, հեռավար արագ խորհրդատվություն իրականացնել սրտաբանի կամ համապատասխան մասնագետի հետ»,– ասաց Վարդանյանը։
Նա պնդեց, որ ՔԿՀ–ում ժամանակ են կորցրել, քանի որպարզ է, որ առավոտյան ժամը 07:30–ից սկսած Արսենը գտնվել է ծայրահեղ վիճակում։ Փորձագետը շեշտեց՝ եթե էլեկտրասրտագրություն անելիս գրանցվել է կենսաբանական մահ, նշանակում է, որ դրանից առնվազն 10 րոպե առաջ Արսեն Գևորգյանն արդեն կլինիկական մահ է տարել։
«Չգիտենք՝ ինչ է արվել այն 10 րոպեի ընթացքում, երբ շտապօգնությունը խցում է եղել։ Դա այն անցումային, սահմանային վիճակն է, երբ որոշակի վերակենդանացման գործողությունների դեպքում դեռևս կարող է վերադարձ լինել։ Կարծում եմ` նա սուր ցավերի մեջ է եղել կամ անգիտակից, քանի որ պատգարակով են դուրս բերել»,– նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` ՔԿՀ–ներում բուժկետեր կան, բայց գիշերային ժամերին ու հանգստյան օրերին այնտեղ հաճախ հերթապահում է ընդամենը մեկ բուժքույր։ Հենց սա է պատճառը, որ սուր ցավեր կամ ինֆարկտային, ինսուլտային վիճակում գտնվող կալանավորներին առաջին օգնություն ցուցաբերելը ձգձգվում է մինչև շտապօգնության ժամանումը, ինչն արձանագրված է նաև միջազգային կառույցների զեկույցներում։
Անդրադառնալով շտապօգնության բժիշկների՝ խցում անցկացրած 10 րոպեների հնարավոր գործողություններին՝ փորձագետը նշեց, քանի որ հրապարակային հստակ նկարագիր դեռևս չկա, կարելի է դիտարկել 2 հիմնական վարկած՝ ախտորոշման գործողություն կամ խցում իրականացված վերակենդանացման միջոցառումներ։
«Փակ կառույցում բժիշկները շատ զգույշ են մոտենում ցանկացած իրավիճակի, որովհետև այնտեղ ամեն ինչի կարող են հանդիպել՝ սկսած տոքսիկոմանիայից ու թմրամոլությունից, վերջացրած սուր խնդիրներով։ Սահմանային՝ տերմինալ փուլում այդքան հեշտ չէ միանգամից տարբերակել՝ ինֆա՞րկտ է, ինսու՞լտ, թե՞ տոքսիկ շոկ։ Հավանական է, որ սկզբում փորձել են հասկանալ, թե ինչ խնդիր է նրա մոտ, կամ էլ այդ 10 րոպեի ընթացքում արել են վերակենդանացման աշխատանքներ՝ դեֆիբրիլյատորի օգտագործում, թոքային վերակենդանացում, որի մասին հրապարակային տեղեկություն չկա»,– ասաց մասնագետը։
Ըստ Վարդանյանի` ՔԿՀ–ներում բժիշկների սուր պակաս կա. մասնագետները խուսափում են այնտեղ աշխատելուց, քանի որ աշխատավարձը ցածր է, աշխատանքը՝ ռիսկային, իսկ դժվարությունները՝ շատ։ Փորձագետը ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում առողջապահության նախարարությանը, որի ենթակայության տակ են գործում ՔԿՀ–ների բուժկետները։
Դեպքի մանրամասների վերաբերյալ ավելի հստակ պատկեր հնարավոր կլինի ստանալ միայն նոր պաշտոնական տվյալների հրապարակումից հետո։
Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը, կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
46–ամյա Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10–ին մահացավ կալանավայրում։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Բժիշկները ՔԿՀ են մուտք գործել Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ փաստաբանական թիմ
Լրահոս
0